Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի ասիմպտոմատիկ կրողները շատ ավելի քիչ են, քան COVID-19-ով վարակվածները

Կորոնավիրուսի ասիմպտոմատիկ կրողները շատ ավելի քիչ են, քան COVID-19-ով վարակվածները

506
0

Կորոնավիրուսի ասիմպտոմատիկ կրողներն անհամեմատ ավելի քիչ են, քան COVID-19-ով վարակվածները: Նման եզրակացության են հանգել Բեռնի համալսարանի (Շվեյցարիա) գիտնականները: Նրանց նոր հետազոտությունը հրապարակվել է PLoS Medicine ամսագրում:

Ըստ Lenta.ru-ի` վերոհիշյալ գիտնականները 79 հետազոտություն են վերլուծել, որոնցում էմպիրիկ տվյալներ են ներկայացված կորոնավիրուսով 6.616 մարդու վերաբերյալ, որոնցից 1.287-ը համարվում է ասիմպտոմատիկ կրող: Գիտնականները չեն կարողացել COVID-19-ի կեղծ բացասական դեպքեր հայտնաբերել, սակայն եզրակացրել են, որ դիտարկման ողջ ժամանակահատվածում վարակման դեպքերի միայն 20 տոկոսն է ասիմպտոմատիկ մնացել:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ համավարակի զսպման համար հարկավոր է շարունակել հետեւել ձեռքերի եւ շնչառական օրգանների հիգիենային, սոցիալական հեռավորություն պահպանել, քանի որ վարակման դեպքերի մեծ մասը տեղի է ունենում նախքան վարակման աղբյուր դարձող մարդու մոտ ախտանիշների հայտնվելը:

Մասնագետները հիշեցնում են, որ մինչ այժմ COVID-19-ի ախտանիշների ամբողջական սպեկտրը բավարար չափով ուսումնասիրված չէ: Որոշ վարակված մարդիկ կարող բախվել հիվանդության ծանր ընթացքին, այդ թվում` վիրուսային թոքաբորբի, շնչառական դիսթրես համախտանիշի, որը կարող է մահվան հանգեցնել: Սակայն կան նաեւ հիվանդներ, որոնք ամբողջովին ասիմպտոմատիկ են մնում մեղմ ոչ սպեցիֆիկ ախտանիշներ են ունենում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ