Գլխավոր էջ Նորություններ Կարող էր և ավելի վատ լինել․ Թրամփ

Կարող էր և ավելի վատ լինել․ Թրամփ

1083
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է այն փաստին, որ ԱՄՆ-ում COVID-19-ի հետեւանքով մահացել է 200 հազարից ավելի մարդ՝ լրագրողներին ասելով, որ դա «խայտառակություն» է, բայց կարող էր եւ ավելի վատ լինել, փոխանցում է The Hill-ը։

«Կարծում եմ, որ դա խայտառակություն է։ Կարծում եմ, որ եթե մենք ճիշտ չգործեինք, ապա կլիներ 2,5 մլն մահ»,- ասել է նա թղթակիցներին։

«Սա սարսափելի է։ Սա երբեք չպետք է տեղի ունենար,- ասել է Թրամփը։ — Սա թույլ է տվել Չինաստանը, ուղղակի հիշեք այս մասին»։

Ջոն Հոփքինսի համալասարանի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով 200 000 մահ, ինչը աշխարհի բոլոր երկրների թվում ամենաբարձր ցուցանիշն է։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի ՄըքԷնանին ներկայացրել է մի քանի մոդելներ, որոնց համաձայն ԱՄՆ-ում կարող էր մահանալ 2,2 մլն մարդ, եթե չընդունվեին սոցիալական հեռավորության պահպանման միջոցառումները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ