Գլխավոր էջ Գլխավոր Ունեցե՞լ ենք անշարժ գույքի գների նվազում․ պարզաբանում է մասնագետը

Ունեցե՞լ ենք անշարժ գույքի գների նվազում․ պարզաբանում է մասնագետը

878
0

Համավարակը միանշանակ ինչ ինչ ազդեցություն ունեցել է անշարժ գույքի շուկայի վրա, սակայն, ինչպես Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն է նշում՝ գործարքների աճ այդուհանդերձ գրանցվել է։

« Համավարակը իր հետևանքն է ունեցել նաև անշարժ գույքի շուկայում, բայց 2020 թ-ի օգոստոսին 16491 գործարք է գրանցվել, այսինքն գործարքների թիվն աճել է  1․5 տոկոսով ։ Իսկ 2019թ-ի նույն ամսվա համեմատ աճել է 6․3 տոկոսով։ Անկախ կորոնավիրուսային իրավիճակից, անշարժ գույքի շուկայում գործարքների աճ կա։ Սահմանափակումներից հետո առուվաճառքի գործարքների կայուն աճ կա, օգոստոսին 4904 գործարք է կատարվել , 1323-ը՝ Երևանում, մարզերում՝ նկատվում է գործարքների անհամեմատ աճ»,-նշել է Թովմասյանը և հավելել, որ մարզային բնակավայրերում գործարքների աճ է գրանցվել։

« Հետաքրքրականն այն է, որ մարզային բնակավայրերում գործարքների աճ է գրանցվել 39 տոկոսով։ Իսկ Երևանում գործարքների քանակի նվազում է։ Կառուցապատողներից անշարժ գույք ձեռք բերելու գների աճ  հիմնականում գրանցվել է 2018-2019թթ, երբ կտրուկ փոփոխություն եղավ 1 քմ-ի հաշվով։ Ներկա պահին չի նկատվում գների տատանում։ Շուկայում գների անկում չնչին տոկոսների չափով եղել է։ 2020 հուլիս 1․15 տոկոսի չափով անկում է եղել։ Երևանում դիտարկվել են գործարքների քանակի նվազեցում, որի արդյունքում 1․5 տոկոսի անկում է եղել»,-նշել է բանախոսը։

Բանախոսի հավաստմամբ՝ անցած ամիսների ընթացքում միջին հաշվարկով, օրական 2900-3000 դիմում են ունեցել․

« Սրանք ցույց են տալիս, որ շուկայում, անկախ ամեն ինչից աշխույժություն կա, եթե համավարակը նոր թափ չառնի, անշարժ գույքի շուկան ավելի կկայունանա։ Այս ընթացքում սկսել են ակտիվանալ գյուղատնտեսական հողերի նկատմամբ գործարքները։ Կառավարությունը մի քանի միջոցառումներով վարկային ծրագրեր ներկայացրեց, ցածր տոկոսադրույքով վարկեր են ձեռք բերում գյուղատնտեսությամբ զբաղվող անհատները։ Մենք գրանցենք այն փաստը, որ այդ ծրագրերը դրական արդյունք են գրանցում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ