Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ վտանգավոր խանգարումների պատճառ կարող է դառնալ աղից հրաժարվելը

Ի՞նչ վտանգավոր խանգարումների պատճառ կարող է դառնալ աղից հրաժարվելը

556
0

Մասնագետները հաճախ են խոսում աղի վնասակարության մասին՝ հորդորելով մարդկանց նվազեցնել օգտագործվող աղի քանակությունը, սակայն քչերին է հայտնի, որ այս վնասակար համարվող տարրն իրականում շատ կարևոր է օրգանիզմի համար և այն սննդակարգից ամբողջությամբ բացառելը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ։

Աղը շատ կարևոր է և հարկավոր է օրգանիզմի նորմալ աշխատանքի համար, սակայն առողջությանը վնաս չհասցնելու համար այն պետք է չգերազանցի օրական հինգ գրամը։ Այնուամենայնիվ աղի պակասը կարող է նույնքան վտանգավոր լինել օրգանիզմի համար, ուստի դրանից չի կարելի նաև հրաժարվել։ «Рамблер/доктор» ներկայացրել է այն հիմնական խանգարումները, որոնք տեղի կունենան օրգանիզմում աղից հրաժարվելու դեպքում։

Սրտամկանի ու գլխուղեղի աշխատանքի վատթարացում

Աղը հայտնի է հեղուկն օրգանիզմում պահելու իր հատկությամբ, ուստի բավարար քանակությամբ աղ չստանալու դեպքում օրգանիզմը զգալիորեն ավելի արագ է կորցնում խոնավությունը, ինչը կարող է դառնալ էլեկտրոլիտային բալանսի խանգարման պատճառ։ Այս ամենի հետևանքով տուժում են օրգանիզմի կարևորագույն օրգանների բջիջները, ուստի աղը ոչ մի դեպքում չի կարելի լիովին բացառել սննդակարգից։

Թրոմբոզի զարգացման հավանականության բարձրացում

Օրգանիզմից հեղուկի ինտենսիվ դուրսբերումը, որը պայմանավորված է լինում սննդակարգում աղի քիչ քանակությամբ, կարող է դառնալ արյան թանձրացման պատճառ։ Այս ամենի հետևանքով բարձրանում է արյան մակարդուկների առաջացման և թրոմբոզի զարգացման հավանականությունը, ինչ շատ վտանգավոր ախտաբանություն է։

Զտող օրգանների աշխատանքի խանգարում

Հեղուկի ինտենսիվ կորուստն ու արյան թանձրացումն իրենց հերթին բացասաբար են անդրադառնում երիկամների ու լյարդի վրա՝ հանգեցնելով կենսական նշանակություն ունեցող այս օրգանների աշխատանքի խանգարման։ Այս ամենի հետևանքով օրգանիզմում բարձրանում է տոքսիկ նյութերի պարունակությունը, ինչի պատճառով մի շարք վտանգավոր հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի զարգացման հավանականությունը նույնպես բարձրանում է։

Այլ խանգարումներ

Աղի պակասի հետևանքով զարգացող առողջական խնդիրները չեն սահմանափակվում միայն վերոնշյալ խանգարումներով։ Աղից հրաժարվելը կարող է դառնալ նաև մկանային թուլության ու ջղաձգումների, մարսողության խանգարման, սրտխառնոցի և անգամ գիտակցութայն կորստի պատճառ, ուստի այս մթերքից ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ