Գլխավոր էջ Նորություններ Կադիրովը մտադիր է կորոնավիրուսի դեմ պատվաստվել

Կադիրովը մտադիր է կորոնավիրուսի դեմ պատվաստվել

406
0

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ լիովին վստահում է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութին եւ մտադիր է պատվաստվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վստահությունը 100% է, այժմ մեթոդիկա է մշակվում, թե ինչպես կարելի է մատակարարել մարզերին: Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կսկսենք (պատվաստումը)… Մեզ մոտ կան տարեց մարդիկ, տարբեր հիվանդություններով տառապող մարդիկ, որոնց COVID-ը վնասում է, մենք նրանց առաջինը կպատվաստենք: Հետո, իհարկե, նա ինքը պետք է, պարտավոր է, նույնիսկ կրոնը մեզ ասում է՝ պահպանեք ձեր առողջությունը»,- լրագրողներին ասել է Կադիրովը՝ պատասխանելով նոր պատվաստանյութի նկատմամբ վստահության մասին հարցին:

Նա ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի մշակումը «մեծ հաջողություն է, բեկում է մեր պետության, մասնագետների համար»: «Ամերիկան մեծ գումար է հավաքել, որպեսզի առաջինը պատվաստանյութ արտադրի, բայց նրանց դա չի հաջողվել»,- հավելել է Չեչնիայի ղեկավարը:

Կադիրովը հիշեցրել է, որ Չեչնիայի առողջապահության նախարար Էլխան Սուլեյմանովը առաջիններից էր, ով դեռեւս մեկ ամիս առաջ փորձարկել է նոր պատվաստանյութի ազդեցությունն իր վրա, եւ «նրա մոտ հակամարմիններ են առաջացել»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ