Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 3913 դեպք: Ապաքինվածների քանակը ավելացել է 40-ով և կազմել 1574։
Կորոնավիրուսի հետևանքով այսօր մահացել է երկրորդ պացիենտը: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 22 մարդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 4988 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ՝ 836 մարդ: