Գլխավոր էջ Նորություններ Դաշտային վրաններ՝ կորոնավիրուսի թեստ հանձնելու համար

Դաշտային վրաններ՝ կորոնավիրուսի թեստ հանձնելու համար

486
0

Թբիլիսիում նախատեսվում է դաշտային վրաններ տեղադրել, որտեղ քաղաքացիները կկարողանան կորոնավիրուսի թեստ հանձնել: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ թեստ հանձնելը կլինի ըստ ցանկության և անվճար: Կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը առաջիկայում որոշում կկայացնի, թե կոնկրետ որտեղ են տեղադրվելու նշված վրանները:

Այս պահի դրությամբ Վրաստանում նմանատիպ վրաններ բացվել են Աջարիայի տարածքում, որը  կարմիր գոտի է համարվում երկրում: Օրվա ընթացքում նոր վարակվածների գերակշիռ մասը հենց Աջարիայի շրջանից են: Քաղաքացիներն այստեղ կորոնավիրուսի թեստ կարող են հանձնել անվճար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ