Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ավստրալիայում 14 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել

Ավստրալիայում 14 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել

96
0

Վերջին օրվա ընթացքում Ավստրալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 16 մարդով, որն ամենացածր ցուցանիշն է հունիսի 16-ից ի վեր: Այս մասին վկայում են երկրի առողջապահության նախարարության կողմից երկուշաբթի հրապարակված տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գերատեսչության տվյալներով` Վիկտորիա նահանգում, որի վարչական կենտրոնը Մելբուրնն է, գրանցվել է վարակման 11 նոր դեպք: Սա տարածաշրջանում վարակման դեպքերի ամենացածր աճն է հունիսի 14-ից ի վեր: Վերջին օրվա ընթացքում այստեղ գրանցվել է մահվան երկու դեպք: Կորոնավիրուսով վարակված եւս 4 մարդ է գրանցվել Հարավային Ուելսում եւ մեկը` Քվինսլենդում:

Անցած հանգստյան օրերին Ավստրալիայում վարակվածների թիվն աճել է 59 մարդով եւ այժմ կազմում է 26 909 դեմ, վերականգնվել է 24 057 մարդ, այսինքն` վարակվածների 90 տոկոսը: Հիվանդանոցներում կա 109 կորոնավիրուսով վարակված հիվանդ: Նրանցից 10-ի մոտ հիվանդությունը ծանր է ընթանում. Նրանք թոքերի արհեստական ​​օդափոխության կարիք ունենք: Եվս 742 հիվանդ բուժում է ստանում ամբուլատոր հիմունքներով:

Հունվարի 25-ից, երբ երկրում գրանցվել էր վարակման առաջին դեպքը, 851 հիվանդ է մահացել կորոնավիրուսից: Նախարարության տվյալներով` վարակման դեպքերի 19.4 տոկոսը կապված է քաղաքացիների արտասահմանյան ուղեւորությունների հետ, իսկ մնացած դեպքերը երկրում վիրուսի տարածման արդյունք են:

Ներկայումս Մելբուրնում կորոնավիրուսի բռնկման պատճառով երկրի մարզերի սահմանները փակ են, սակայն համաճարակաբանական սահմանափակումները տարածվում են միայն Վիկտորիա նահանգի վրա, որտեղ միջոցառումների մասնակիցների թիվը սահմանափակված է 10 հյուրով, եւ քաղաքացիներին հրահանգվել է սոցիալական հեռավորություն պահպանել: Մարզի մայրաքաղաքում մինչեւ հոկտեմբերի 26-ն ավելի խիստ սանիտարական սահմանափակումներ են գործում, իսկ 21:00-ից 05:00-ն պարետային ժամ է հայտարարվել: Բնակիչներին հրանագվել է հնարավորության դեպքում տանը մնալ, միջոցառումների մասնակիցների թիվը չպետք է գերազանցի հինգ մարդը, իսկ մաքուր օդին զբոսանքի եւ սպորտով զբաղվելու ժամանակը սահմանափակվում է երկու ժամով:

Մարտի 24-ից Ավստրալիայում սանիտարական խիստ սահմանափակումներ են գործել, սակայն դրանք բոլորը` բացառությամբ օտարերկրացիների մուտքի արգելքի, վերացվեցին հունիսի 13-ին` դեպքերի քանակի նվազումից հետո: Ակնկալվում է, որ Վիկտորիա նահանգում սանիտարական սահմանափակումները կվերացվեն մինչեւ նոյեմբերի 23-ը, ինչից հետո երկրի մարզերի միջեւ վարչական սահմանները կվերաբացվեն:

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ