Գլխավոր էջ Նորություններ Ո՞րն է սրտի համար ավելի վտանգավոր՝ ծխե՞լը, թե՞ ալկոհոլը

Ո՞րն է սրտի համար ավելի վտանգավոր՝ ծխե՞լը, թե՞ ալկոհոլը

580
0

Ծխելն իսկապես շատ վտանգավոր է սրտի եւ անոթների համար, ինչը հաստատում են մեծ թվով հետազոտություններ։ Եթե ալկոհոլի վերաբերյալ տվյալները փոքր-ինչ հակասական են, ապա ծխելու վնասի վերաբերյալ մասնագետները ոչ մի կասկած չունեն։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց սրտաբան Անի Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ ծխելն առաջին հերթին վտանգավոր է սրտի եւ անոթների համար․ այն առաջացնում է օքսիդատիվ սթերս՝ երբ ազատ ռադիկալները վնասում են անոթների ներքին շերտը՝ նպաստելով աթերոսկլերոզի զարգացմանը, ինչի հետեւանքով մեծանում է նեղացմանը զարկերակների հակվածությունը։

Մասնագետի խոսքով՝ ծխելը համարվում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականության «կարգավորվող» գործոն․ սա նշանակում է, որ հավանականության այդպիսի գործոնի առկայությունը կամ բացակայությունը կախված է մարդուց իրենից՝ ի տարբերություն, օրինակ, այնպիսի գործոնների, ինչպիսին են սեռը կամ գենետիկան։

Մասնագետը նաեւ նշեց, որ հետազոտությունների տվյալներով՝ ծխողների 50 տոկոսը անկախ սիրտ-անոթային համակարգի պաթոլոգիաներից, մահանում է ծխելու հետեւանքով առաջացող հիվանդությունների պատճառով։

Նաեւ կարծիք կա, որ ծխելը կյանքի տեւողությունը կրճատում է գրեթե 10 տարով։ Միեւնույն ժամանակ արտահայտված հիպերտոնիան կյանքի տեւողությունը կրճատում է 3 տարով, իսկ թեթեւ հիպերտոնիան՝ 1 տարով։

Ինչ վերաբերում է ալկոհոլին, դրա վերաբերյալ տվյալները փոքր-ինչ հակասական են։ Բայց ընդհանրապես համարվում է, որ դրա հետեւանքով խնդիրների հավանականությունը ցածր է, եթե տղամարդը խմում է 20 գրամ ալկոհոլից ոչ ավելի, իսկ կինը մինչեւ 10 գրամ։ Իսկ ալկոհոլի չարաշահումն, իհարկե, հղի է խնդիրներով՝ ինչպես սրտի եւ անոթների հետ կապված, այնպես էլ մյուս օրգանների, այդ թվում՝ լյարդի։

Մասնագետը հիշեցրեց, որ ալկոհոլի նույնիսկ փոքր քանակությունը զարկերակային ճնշումը բարձրացնում է։ Իսկ եթե այն, նույնիսկ քիչ քանակությամբ կանոնավոր են խմում, կարող է ատաջացնել հիպերտոնիա եւ գիրացում, ինչը նույնպես սրտի համար վտանգավոր է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ