Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Նոր Զելանդիայի կառավարությունը ավելի քան 18 միլիոն դոլար կներդնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի...

Նոր Զելանդիայի կառավարությունը ավելի քան 18 միլիոն դոլար կներդնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման մեջ

624
0

Նոր Զելանդիայի կառավարությունը ավելի քան 18 միլիոն դոլար կներդնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման մեջ: Ինչպես երկուշաբթի հայտնել է երկրի փոխվարչապետ Ուինսթոն Փիթերսը, համապատասխան ներդրումային փաթեթը կուղարկվի COVAX միջազգային մեխանիզմի միջոցով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«COVAX մեխանիզմի հետ փոխգործակցությունը COVID-19-ի դեմ պատվաստումների եւ անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութ ստանալու մեր ռազմավարության առանցքային մասն է: Մենք պաշտոնապես վերահաստատեցինք մեր հանձնառությունը մեխանիզմի նկատմամբ եւ նախնական 27 մլն մանաթ (18.2 մլն դոլար) ենք ներդնում` պատվաստանյութերի մշակմանն ու արտադրությանն աջակցելու համար: Այս վճարը որպես նախնական գնումների երաշխիք կօգտագործվի` թեկնածու պատվաստանյութերից որեւէ մեկի արդյունավետության հաստատումից հետո»,- նշվում է է Փիթերսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկրի կառավարության կայքում:

Նոր Զելանդիայի փոխվարչապետը նաեւ նշել է, որ արդյունավետ պատվաստանյութ ստանալուց հետո այն ձեռք բերելու համար լրացուցիչ միջոցներ կպահանջվեն, սակայն նույնիսկ նախնական ֆինանսավորումը թույլ կտա անհրաժեշտ քանակությամբ դեղամիջոց ձեռք բերել` երկրի բնակչության 50 տոկոսի պատվաստման համար:

COVAX մեխանիզմը նպատակ ունի արագացնել արդյունավետ պատվաստանյութի որոնումը բոլոր երկրների համար: Նպատակն է միջոցներ ներդնել շուրջ 12 տարբեր պատվաստանյութերի մեջ եւ ապահովել դրանց արդարացի հասանելիությունը, երբ դրանք կհայտնվեն շուկայում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ