Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 6 196 դեպք

Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 6 196 դեպք

836
0
MOSCOW, RUSSIA - APRIL 7, 2020: An emergency paramedic wearing a chemical protection suit accompanies suspected coronavirus patients at the Novomoskovsky multipurpose medical center for patients suspected of the COVID-19 coronavirus infection. Anton Novoderezhkin/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. Ñîòðóäíèê ñêîðîé ìåäèöèíñêîé ïîìîùè â çàùèòíîì êîñòþìå è ïîæèëûå ïàöèåíòû ñ ïîäîçðåíèåì íà êîðîíàâèðóñ íà òåððèòîðèè ìíîãîïðîôèëüíîãî ìåäèöèíñêîãî öåíòðà "Íîâîìîñêîâñêèé", êóäà ãîñïèòàëèçèðóþò ïàöèåíòîâ ñ ïîäîçðåíèåì íà êîðîíàâèðóñ COVID-19. Àíòîí Íîâîäåðåæêèí/ÒÀÑÑ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աճել է 6 196-ով՝ հասնելով մինչեւ 1 109 595-ի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողներին հայտնել են նոր ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից։

Շտաբի տվյալներով՝ օրական աճը համեմատական արտահայտությամբ երկրորդ օրն անընդմեջ պահպանվում է 0,6 տոկոսի մակարդակում։

Ռուսաստանում ապաքինված պացիենտների թիվը, որոնց մոտ նախկինում կորոնավիրուս է ախտորոշվել, մեկ օրում աճել է 2 616-ով, ընդհանուր ապաքինվել է 911 973 մարդ։ Շտաբի տվյալների համաձայն՝ ապաքինվածների բաժինը գերազանցել է վարակվածների ընդհանուր թվի 82,1 տոկոսը։

Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը մեկ օրում աճել է 71-ով՝ մեկ օր առաջվա 79-ի դիմաց, ինֆեկցիայի հետեւանքով ընդհանուր մահացել է 19 489 մարդ։ Ըստ շտաբի տվյալների՝ մահացածների ընդհանուր թիվը կազմել է Ռուսաստանում բոլոր վարակվածների 1,76 տոկոսը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ