Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները պարզել են, որ մոծակի խայթոցը կարող է մահացու լինել

Գիտնականները պարզել են, որ մոծակի խայթոցը կարող է մահացու լինել

955
0

Լիվերպուլի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն ինֆեկցիաները,որոնք տարածում են մոծակները, կարող են մեծացնել ինսուլտների ռիսկը: Այս մասին հայտնում է Ридус-ը:

Հատկապես վտանգավոր է, եթե մարդը վարակվում է միանգամից երկու ինֆեկցիաներով՝ Զիկայով և Չիկունգունյայով: Սրանք արևադարձային երկրներում են տարածված և տարածման հիմնական աղբյուրը մոծակներն են:

Զիկա վիրուսը ախտահարում է գլխուղեղը: Ինչպես նաև այն կարող է առաջացնել նյարդային համակարգի հիվանդություններ և մահացու լինել երեխաների համար:

Գիտնականները հետազոտել են 201 մեծահասակների, որոնք վարակված են եղել միանգամից երկու վիրուսներով: Հետազոտվողների միջին տարիքը կազմել է 48 տարեկան: Ամբողջությամբ առողջացել է հիվանդների շուրջ 10 տոկոսը: Մեծ մասի մոտ բարդություններ են առաջացել՝ թուլություն, բարձր ջերմություն և հիշողության խնդիրներ:

Ինսուլտով պացիենտների 2/3-ը վարակված է եղել միաժամանակ երկու վիրուսներով:

Ինսուլտի ռիսկը մեծանում է մի շարք վիրուսային հիվանդությունների , օրինակ ՄԻԱՎ-ի հետևանքով:Հաճախ ինսուլտ է առաջանում նաև կորոնավիրուսի ծանր դեպքերից հետո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ