Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ռուսաստանի գլխավոր ինֆեկցիոնիստը Ռուսաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիք չի կանխատեսում

Ռուսաստանի գլխավոր ինֆեկցիոնիստը Ռուսաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիք չի կանխատեսում

592
0

Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարարության գլխավոր վարակաբան Վլադիմիր Չուլանովը երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիք չի կանխատեսում : Հավանաբար, աշնանը դեպքերի միայն մի փոքր աճ տեղի կունենա,- ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է մասնագետը:

«Մենք սպասում ենք , որ սա կլինի ոչ թե երկրորդ ալիքը, այլ դեպքերի ցուցանիշի փոքր աճ: Երկրորդ ալիքի մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ առաջին ալիքը լիովին ավարտվի, մենք այդ առաջին ալիքից հետո դեռ տեսնում ենք դեպքերի միայն նվազում », – պարզաբանել է գլխավոր վարակաբանը:

Ըստ նրա ՝ ճիշտ կլինի խոսել դեպքերի թվի որոշակի աճի մասին ՝ սեզոնայնությամբ պայմանավորված:Եվ մասնագետը կանխատեսում է Ռուսաստանում վարակակիրների թվի աճ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Հիշեցնենք, հինգշաբթի օրը ՌԴ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն,խոսելով վիրուսի երկրորդ ալիքի հավանականության մասին , ասել էր, որ համաճարակային իրավիճակը կախված կլինի յուրաքանչյուր անհատի հակահամաճարակային կանոնների պահպանումից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ