Գլխավոր էջ Նորություններ Ալցհեյմերի հիվանդության առաջին նշանները կարող են արտահայտվել 20 տարեկանում

Ալցհեյմերի հիվանդության առաջին նշանները կարող են արտահայտվել 20 տարեկանում

586
0

Ալցհեյմերի հիվանդության առաջին նշանները կարող են արտահայտվել 20 տարեկանում: Այս մասին հայտնում են Գերմանիայի Ռուրսկի համալսարանի գիտանականները:

Հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են Current Biology ամսագրում, մասնակցել է 20 տարեկան 80 կամավոր: Բոլոր նրանք ունեցել են ApoE գենի տարբեր տարբերակներ՝ կապված Ալցհեյմերի հիվանդության ցածր կամ բարձր ռիսկի հետ: 33 մասնակից ունեցել է ապագայում թուլամտության զարգացման միջին, 34-ը՝ բարձր եւ 15-ը՝ ցածր ռիսկ:

Կամավորները հիշողության թեստ են անցել, սակայն նրանց մոտ ուղեղի ակտիվության առումով տարբերություններ են նկատվել:

Դեռ պարզ չէ, թե արդյոք այդ էֆեկտները նշանակություն ունեն տարեցների մոտ Ալցհեյմերի հիվանդության զարգացման համար: Այժմ համարվում է, որ այդ հիվանդության զարգացմանը նպաստում է անբարենպաստ կենսակերպը, արտաքին գործոններն ու գենետիկ ռիսկը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ