Գլխավոր էջ Գլխավոր «Խոսում է բժիշկը»․ Ի՞նչ անել, եթե երեխան կրթական հաստատություն հաճախելու սկզբնական փուլում...

«Խոսում է բժիշկը»․ Ի՞նչ անել, եթե երեխան կրթական հաստատություն հաճախելու սկզբնական փուլում հգեբանական խնդիրներ է ունենում

1006
0
Կան երեխաներ, որոնք կրթական հաստատություն հաճախելու սկզբնական փուլում չեն կարողանում հարմարվել նոր պայմաններին, սահմանված կարգուկանոնին և հոգբանական խնդիրներ են ունենում։ Հոգեբան Սամվել Խուդոյանը նշում է՝ բազմաթիվ ծնողներ, չկարողանալով օգնել իրենց՝ մանկապարտեզ հաճախող կամ կրտսեր դպրոցական երեխային, դիմում են հոգեբանի օգնությանը, որպեսզի երեխաները կարողանան հաղթահարել այդ ճգնաժամային փուլը և հարմարվեն կրթական հաստատությունում սահմանված նոր կարգուկանոնին։
Հոգեբանի խոսքով՝ վերոնշյալ խնդիրները հաղթահարելի են, պարզապես ծնողները դրանց առկայությունը նկատելիս պետք է հենց սզբնական փուլում քայլեր ձեռնարկեն, որպեսզի երեխայի մոտ ի հայտ եկած հոգեբանական խնդիրները հաղթահարվեն, և երեխան կարողանա հեշտորեն ադապտացվել կրթական հաստատությունում առկա կարգուկանոնին և կյանքի նոր փուլ մտնի սիրով ու հետաքրքրությամբ։
Թեմայի մասին մյուս մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Բալեյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ