Գլխավոր էջ Նորություններ Աշխարհում կորոնավիրուսի մի քանի հազար մուտացիաներ կան

Աշխարհում կորոնավիրուսի մի քանի հազար մուտացիաներ կան

1606
0

Այսօր աշխարհում կորոնավիրուսի մի քանի հազար մուտացիաներ կան. այս մասին հայտնում է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը: Ինչ վերաբերում է կայուն կերպով փոխանցվող մուտացիաներին, դրանք 22-ն են։

Նշվում է, որ այդ մուտացիաները 2020 թվականի հունվար – մարտին տեղի ունեցած «իրադարձություններ» են:

«Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ ամենաէական փոփոխությունը երկու եզակի մուտացիաների առաջացումն է, հետազոտվող նմուշների ավելի քան 93 տոկոսի մոտ գրանցվում են հենց դրանք: Այդ մուտացիաներով վիրուսի առաջին տարբերակները հայտնաբերվել են հունվարի վերջին Չինաստանում, այնուհետեւ Ավստրալիայում, իսկ փետրվարի վերջին հայտնաբերվել են Արևմտյան Եվրոպայի երկրների մեծ մասում, Սաուդյան Արաբիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Մարոկկոյում և Սենեգալում:

Ռուսաստանի տարածքում այս երկու մուտացիաները հայտնաբերվում են հետազոտվող նմուշների 99 տոկոսի մոտ։ Հետազոտությունների արդյունքում մասնագետները հանգել են այն եզրակացության, որ Արևմտյան Եվրոպայում տարածված p314l (ORF1b գեն) և D614G (s գեն) մուտացիաներով շտամների տարբերակները զանգվածաբար Ռուսաստան են բերվել մարտին և ապրիլին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ