Գլխավոր էջ Նորություններ Ուսուցիչներին ու աշակերտներին կպատվաստեն

Ուսուցիչներին ու աշակերտներին կպատվաստեն

33503
0

Երեկ, համացանցում, օգտատեր Աննա Պետրոսյանը գրառում էր կատարել, թե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ԿԳՆ փոխնախարարները այցելել են մարզեր գաղտնի հանդիպել դպրոցի տնօրենների հետ և նրանց հրամայել են, որ մինչև հոկտեմբեր ամսվա վերջ բոլոր ուսուցիչներին և աշակերտներին ինչպես կարող են` համոզելով,ստիպողաբար ուղարկեն թեստավորման և դրանից հետո պատվաստման,իսկ որ դպրոցից, եթե անգամ մեկ ուսուցիչ կամ աշակերտ չի անցնի թեստավորոււմ և չի պատվաստվի դրա համար պատասխանատվության կենթարկվի դպրոցի տնօրենը և կհեռացվի աշխատանքից։

« Հարցս ուղղում եմ Arayik Harutyunyan- ին սահմանդրության ո՞ր կետով կարող են իրենք պատասխանատվության ենթարկել տնօրենին,կամ ստիպողաբար թեստավորել և պատվաստել ուսուցիչներին և աշկարտներին»,-գրել էր օգտատերը։

Medmedia.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ, ով ասաց, որ ինքը ունի հստակ տեղեկատվություն, սակայն ինֆորմացիայի աղբյուրը չի ցանկանում  բացահայտել․

«Ես զանգեր եմ ստացել հատկապես մարզերից, ուսուցիչներն, անգամ տնօրեններն ասել են, թե  մինչև հոկտեմբերի վերջ պետք է ուսուցչական անձնակազմը թեստավորվի ու պատվաստվի, հակառակ դեպքում նրանք կկորցնեն իրենց աշխատանքը»,-նշեց Աննա Պետրոսյանը և ասաց, որ ինքը, որպես ծնող թույլ չի տալու իր երեխաներին պատվաստել ու ամեն գնով պայքարելու է դրա դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ա․

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ