Գլխավոր էջ Uncategorized «Բուժանձնակազմը հոկտեմբերի -ից աշխատանքի չի գնալու»․ Գևորգ Թամամյան

«Բուժանձնակազմը հոկտեմբերի -ից աշխատանքի չի գնալու»․ Գևորգ Թամամյան

1706
0

Երեկ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ամբողջ աշխատակազմը՝ բժիշկները, բուժքույրերը, հոգեբանները, մանկավարժները, մայրապետները, բոլորն ամբողջությամբ ազատման դիմում են ներկայացրել հոկտեմբերի մեկից և հոկտեմբերի մեկից աշխատանքի դուրս չեն գալու և դեռևս պետական արձագանք չկա այս ամենին և հույս ունեմ այդ լռությունը երկար չի տևի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը:

Նա պարզաբանեց, որ հեղափոխությունից հետո բժիշկ Սամվել Դանիելյանը հրավիրվեց   ղեկավարելու արյունաբերական կենտրոնը, ով ստիպված էր նախորդ ռեժիմի ժամանակ որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից: «Նրա նշանակումը թույլ տվեց միավորել ամբողջ ոլորտը և ահռելի արդյունքներ գրանցվեցին: Նախարարությունը, առանց որևէ բան ասելու, ծանուցում է ուղարկում, որ նրա աշխատանքային պայմանագիրը լուծվում է»,-ասաց նա և նշեց, որ դա հասկանալի է այնքանով, որ իրենց մոտիվները որևէ աղերս չունեն պետության, հասարակության բարօրության հետ:

Ինչ վերաբերում է նախարարության պարզաբանմանը,  որ լրանում է Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը, և տարիքից ելնելով չի կարող մասնակցել մրցույթի, Գևորգ Թամամյանն ասաց, որ իրենց կենտրոնը ՓԲԸ է և ՊՈԱԿ-ների մասին օրենքը նրանց վրա չի տարածվում, այսինքն՝ օրենքի նման պահանջ չկա: «Նախարարությունը վերջին տարում փորձում էր իմիջ ստեղծել, որ Սամվել Դանիելյանը հայտնի, ընտիր բժիշկ է, բայց լավ մենեջեր չէ, իսկ դրա պատասխանը թվերն են, որ բոլոր ուղղություններով աճը թաքցնել հնարավոր չէ»,-ասաց նա և նշեց, որ շատ լավ գիտեն նախարարության մենեջերներին:

«Նախարարությանն անհրաժեշտ չեն մարդիկ, ովքեր ունեն անձնական կարծիք, հեղինակություն, ունեն իրենց տեսլականը և գլուխները կախ չեն ծափահարելու իրենց»,-ասաց նա։

Գևորգ Թամամյանը նաև տեղեկացրեց, որ բուժվող երեխաների ծնողները երեկ Կառավարություն էին գնացել՝ իրենց բողոքն արտահայտելու, և չնայած դրան կոչ արեց ծնողներին զբաղվել երեխաներով և փորձել զերծ մնալ այս ամենից:

«Այսօր ևս կշարունակվի այս ամենը և Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի աշխատակիցներին կմիանան նոր բժիշկներ, այսօր ես արդեն գիտեմ որ մեծահասակների ուռուցքաբանները, կմիանան մեծահասակների արյունաբաններն էլ: Երևի, պետությունը դրսից մասնագետներ կբերի, հուսով եմ, որ պետությունն ունի այդ որոշումը»,-ասաց երկու շաբաթում թող պետությունը մտածի որտեղից է աշխատակազմը գտնելու:

Նա նշեց, որ իրենք հեղափոխությամբ ոգևորվածներն էին և շարունակում են լինել, սակայն չի նշանակում, որ ներկայումս ապօրինություններ կատարողները պետք է անպատիժ մնան: «Դուք դեռ սաբոտաժը չեք տեսել ինչ է, մտածեք, որ հոկտեմբերի 1-ից այլևս Հայաստանը չի ունենա այս մասնագետներին: Սա շարունակվելու է, սա դեռ սկիզբն է»,- ասաց նա և նշեց, որ տարբեր կենտրոններից բժիշկներ էին զանգահարում հայտնելով իրենց աջակցություն

Մանրամասները տեսանյութում։

 

Posted by Gevorg Tamamyan on Wednesday, September 16, 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ