Գլխավոր էջ Նորություններ ԱՆ-ն իր «թեթև ձեռքով» բուժաշխատողների մեծ բանակ կկորցնի

ԱՆ-ն իր «թեթև ձեռքով» բուժաշխատողների մեծ բանակ կկորցնի

528
0

ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։

Այս ամենից հետո երեկ մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող երեխաների ծնողները Կառավարության շենքի բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք պահանջում են, որ Առողջապահության նախարարությունը վերանայի այն որոշումը, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ից Սամվել Դանիելյանը պետք է ազատվի պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնից: Բուժանձնակազմը ևս դեմ է որոշմանը։ Կենտրոնի բոլոր բժիշկները ազատման դիմումներ են ներկայացրել: Նրանք բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասելով, որ որոշումն անտրամաբանական է և խնդրել են ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը։

Medmedia.am-ը կապ հաստետց կենտրոնի աշխատակցի հետ, հասկանալու համար՝ որևէ՞ ընթացք տվեր է գործին, թե ոչ։ Մեզ պատասխանեցին, որ դեռևս պատասխան չկա ո՛չ նախարարությունից, ո՛չ վարչապետից։ Հարցին, թե ըստ իրենց ի՞նչ զարգացում կունենա այս ամենը ասացին, որ ոչինչ չեն կարող ասել և ձեռնպահ կմանան, որևէ բան չգիտեն։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ