Գլխավոր էջ Նորություններ «Վարչապետը հրաժարվել է բժշկական զննություն անցնելուց»․ Արթուր Դանիելյան

«Վարչապետը հրաժարվել է բժշկական զննություն անցնելուց»․ Արթուր Դանիելյան

572
0

«Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը գրառում է կատարել․

«Էս նախագիծը մի տարի առաջ էինք պատրաստել: Գիտեի որ օրը գալու ա: Առաջարկում եմ ԲՀԿ-ին հենց էսօր ԱԺ օրակարգ մտցնել՝

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
1. Ազգային ժողովի կանոնակարգ 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 17-րդ կետով.
«17» որոշում կայացնելու վարչապետի կողմից բժշկական զննություն անցնելու վերաբերյալ:
Հոդված 2.
1. Օրենքը 125-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ 1251-ին հոդվածով.
Հոդված 1251. Վարչապետի կողմից բժշկական զննություն անցնելը
1. Խմբակցությունն իրավունք ունի որոշում կայացնել վարչապետի կողմից բժշկական զննություն անցնելու վերաբերյալ: Որոշման կայացումից հետո խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը եռօրյա ժամկետում այն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին, ով այն ստանալուց հետո անհապաղ հանդես է գալիս այդ մասին հայտարարությամբ:
2. Ազգային ժողովի նախագահի հայտարարությունից հետո վարչապետը տասնօրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է բժշկական զննության արդյունքների եզրակացությունը, որն Ազգային ժողովի նախագահն անհապաղ տեղադրում է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում, կամ Ազգային ժողովի նախագահին գրավոր հայտնում է բժշկական զննություն անցնելուց հրաժարվելու մասին, որի մասին Ազգային ժողովի նախագահն անհապաղ հանդես է գալիս հայտարարությամբ: Եթե սահմանված ժամկետում վարչապետը չի ներկայացնում բժշկական զննության արդյունքների եզրակացությունը կամ Ազգային ժողովի նախագահին գրավոր չի հայտնում բժշկական զննություն անցնելուց հրաժարվելու մասին, ապա համարվում է, որ վարչապետը հրաժարվել է բժշկական զննություն անցնելուց, որի մասին Ազգային ժողովի նախագահն անհապաղ հանդես է գալիս հայտարարությամբ:
3. Բժշկական զննությունը կատարվում է վարչապետի մոտ հետևյալ հիվանդությունների առկայությունը պարզելու վերաբերյալ.
1) օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (F00 — F09).
2) շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20 — F29).
3) տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30 — F39).
4) սովորույթի և հակումների խանգարումներ (F63).
5) մտավոր հետամնացություն (F70 — F79).
6) հոգեկան և վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով (F10- F19).
7) շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն (A15):
4. Ազգային ժողովի նախագահի կողմից բժշկական զննության արդյունքների եզրակացությունը Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում տեղադրելու կամ վարչապետի կողմից բժշկական զննություն անցնելուց հրաժարվելու մասին Ազգային ժողովի նախագահի հայտարարությունից հետո երկու տարվա ընթացքում խմբակցությունները չեն կարող նույն վարչապետի վերաբերյալ կայացնել վարչապետի կողմից բժշկական զննություն անցնելու վերաբերյալ որոշում:
5. Վարչապետի կողմից բժշկական զննություն անցնելու կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի նոյեմբերի 1-ին:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված Կառավարության որոշումն ընդունվում է մինչև 2019 թվականի հոկտեմբերի 20-ը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Առկա խնդիրները: Վերջին ամիսներին համացանցային տիրույթում հաճախ է քննարկվում վարչապետի առողջական վիճակի հարցը: Բազմաթիվ օգտատերեր կարծիք են հայտնում, որ վարչապետի առողջական վիճակն այն չէ, և ցանկանում են նրա առողջության մասին տեղեկատվություն ստանալ:
Առաջարկվող կարգավորումները: Նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի խմբակցությանը հնարավորություն տալ որոշում ընդունելու վարչապետի կողմից բժշկական զննություն անցնելու վերաբերյալ, որի արդյունքում վարչապետը պետք է ենթարկվի համապատասխան բժշկական զննության, որի արդյունքները պետք է հրապարակվեն: Ընդ որում՝ արդյունքների հրապարակումն ինքնին իրավական առումով որևէ բացասական հետևանք չպետք է առաջացնի վարչապետի համար: Ավելին, վարչապետն իրավունք ունի նաև հրաժարվել բուժզննությունից, ինչի մասին ևս հանրությունը տեղեկացվում է: Նախագծում թվարկված է նաև այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայությունը պետք է ստուգվի: Դրանք այն հիվանդություններն են, որոնց առկայությունը քաղաքացու համար խոչընդոտ է հանրային ծառայություն իրականացնելու համար: Կոնկրետ վարչապետի համար, ինչպես նշվեց, դա իրավական հետևանք չի առաջացնի:
Ակնկալվող արդյունքները: Քանի որ գործող Սահմանադրությունը վարչապետին լայն լիազորություններով է օժտել, և վերջինս ընկալվում է որպես պետության ղեկավար, Նախագծով նախատեսվում է բավարարել նրա առողջության վերաբերյալ հանրության հետաքրքրասիրությունը: Ընդ որում, եթե վարչապետը հրաժարվի բուժզննությունից, այդ դեպքում ևս հրաժարման մասին տեղեկատվությունը կդառնա հանրության սեփականությունը, և յուրաքանչյուրն այս հարցի վերաբերյալ կկարողանա անել սեփական դատողությունը» ։

Էս նախագիծը մի տարի առաջ էինք պատրաստել: Գիտեի որ օրը գալու ա: Առաջարկում եմ ԲՀԿ-ին հենց էսօր ԱԺ օրակարգ…

Posted by Artur Danielyan on Thursday, September 17, 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ