Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ո՞ր սննդամթերքները չի կարելի ուտել պատրաստման երկրորդ օրը

Ո՞ր սննդամթերքները չի կարելի ուտել պատրաստման երկրորդ օրը

4079
0
Refrigerator full of food close up

Կան սննդամթերքների տեսակներ, որոնք երկրորդ անգամ տաքացնելիս մեծ վնաս են բերում օրգանիզմին, քան օգուտ։ Պետք է ուշադիր և զգույշ լինել որևէ բան նախապես մի քանի օր առաջ պատրաստելիս։  Կան երեք տեսակի սննդամթերքներ, որոնց օգտագործումը սառնարան մտնելուց հետո արգելվում  է։ Դրանք են բանջարեղենային աղցանները, քանի որ կտրված և մաքրված բանջարեղենները չի կարելի պահել 4°С – ից ավել 12 ժամվա ընթացքում։ Դրա համար պետք է այնպես անել, որ աղցանը սառնարան չմտնի, հերիքի միայն այդ մեկ անգամվա համար և կամ տեղափոխվի սառցարան։

Բանջարեղենների մեջ, հատկապես խանութից գնված, կան նիտրատներ, որոնք այսպես թե այնպես ձևավորվում են դրանց մեջ երկար պահպանման ընթացքում։ Հայտնվելով օրգանիզմում առաջացնում են թթվածնային քաղց, հրահրում են  ստամոքս-աղիքային խնդիրներին  և մեծացնում են  քաղցկեղի առաջացման ռիսկը:  Այս ամենից զատ բանջարեղենը շատ արագ թոշնում է, կորցնելով իր տեսքն ու համը։

Երկրորդ վտանգավոր մթերքը՝ բրինձն է։ Փորձագետները հաստատում են, որ հում վիճակում բրինձը իր մեջ մի շարք վնասակար բակտերիաներ է պարունակում։ Եփելու ընթացքում նրանց մեծ մասը մահանում են, բայց որոշ մասին էլ հաջողվում է ապրել։ Այնուամենայնիվ, եթե մենք թողնում ենք եփած բրինձը մեկ օր, նրա միջի մահացած բակտերյաները վերածնվում են և ակտիվանում շատ արագ։ Հատկապես այդ գործընթացը արագանում է սենյակային ջերմաստիճանում։ Այս ամենի վերջաբանը սննդային թունավորումն է։

Այս սև ցուցակի երրորդ հորիզոնականում է գտնվում աղցանը մայոնեզով, ինչը հատուկ է ամանորյա իրարանցման մեջ։ Մարդիկ ուտում են երկու երեք օրվա աղցաններ, վստահեցնելով, որ դրանց դեն նետելը ափսոս է։ Արդյունքում իրենց վրա են հավաքում մի շարք վտանգավոր թունավորումներ։

Այս ամենի հետ մեկտեղ պետք է իմանալ, որ մայոնեզով պատրաստված աղցանները չի կարելի պահել մեկ օրից ավելի, կամ էլ երկար ժամանակ դրանց թողնել սենյակային ջերմաստիճանում։

Թարգմանեց՝ Հասմիկ Չոբանյանը

Նյութի աղբյուր՝ med2.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ