Գլխավոր էջ Մոր և Մանկան բլոգ Ի՞նչ է արգանդի կարճ պարանոց ախտորոշումը և ինչի՞ կարող է հանգեցնել

Ի՞նչ է արգանդի կարճ պարանոց ախտորոշումը և ինչի՞ կարող է հանգեցնել

6124
0

Վաղաժամ ծննդաբերություն է համարվում երեխայի ծնունդը մինչև հղիության 37 շաբաթական ժամկետը:Վաղաժամ ծննդաբերության բարդությունները հանդիսանում են նորածնային մահացության առաջին և մինչև 5 տարեկան երեխաների մահացության երկրորդ հիմնական պատճառը:

Ամեն տարի մոտ 15 մլն երեխա ծնվում է վաղաժամ: Ամեն տարի գրեթե 1 մլն երեխա մահանում է վաղաժամ ծննդաբերության բարդությունների հետևանքով: Ինքնաբեր վաղաժամ ծննդաբերության դեպքերի գրեթե կեսում պատճառը մնում է անհայտ:

  • Հիվանդություններ և հղիության պայմաններ
  • Արգանդի կարճ պարանոց
  • կարճ ընդմիջում հղիությունների միջև
  • Անամնեզում`վաղաժամ ծննդաբերություն
  • Անամնեզում` աբորտ
  • Սեռական ուղիների վարակներ
  • Բակտերիալ վագինոզ
  • Միզուղիների վարակներ
  • Պտղաթաղանթների մինչծննդաբերական պատռում
  • Արգանդի պարանոցի վիրաբուժական միջամտություններ
  • Գերջրություն
  • Բազմապտուղ հղիություն

Արգանդի պարանոցի երկարության գնահատում Գոյություն ունի հստակ հակադարձ կապ հղիության միջին ժամկետում արգանդի պարանոցի երկարության և վաղաժամ ծննդաբորության ռիսկի միջև:

Ներկայումս «կարճ պարանոց» տերմինը սահմանվում է հետևյալ կերպ.

1. ≤ 20մմ-հայտնավերվել է 16-24 շաբաթական ժամկետում և անամնեզում վաղաժամ ծննդաբերություն առկա չէ

2. ≤25 մմ — հայտնաբերվել է 16-24 շաբաթական ժամկետում և անամնեզում առկա է վաղաժամ ծննդաբերություն Տրանսվագինալ գերձայնային հետազոտությունն արգանդի պարանոցի հետազոտման նախընտրելի մեթոդն է, որը թույլ է տալիս բացահայտել վաղաժամ ծննդաբերության ռիսկը:

Ռիսկի նվազեցում.

1. Անկողնային ռեժիմ Անկողնային ռեժիմը ավանդաբար ցուցվել է ՎԾ(Վաղաժամ ծննդաբերություն) ռիսկի առկայության դեպքում, սակայն Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան քոլեջը, մոր և պտղի ամերիկյան բժշկական ասոցիացիան, կանանց և երեխաների առողջության ազգային համագործակցության կենտրոնը` մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջի հետ համատեղ նշում են , որ հղիության ընթացքում մայրերի կամ նորածինների առողջության բարելավման նպատակով կիրառվող ակտիվության սահմանափակումը կամ անկողնային ռեժիմը հիմնավորված չէ փաստացի , ուստի դրա ռուտին կիրառումը խորհուրդ չի տրվում:

2. Պրոգեստերոնային թերապիա Պրոգեստերոնի կիրառումը նվազեցնում է ՎԾ ռիսկը միապտուղ հղիությունների մոտավորապես մեկ-երրորդում այմ կանանց մոտ, որոնց անամնեզում առկա է միապտուղ ՎԾ, և որոնց մոտ ընթացիկ հղիության ժամանակ գերձայնային հետազոտության միջոցով ախտանշվել է արգանդի կարճ պարանոց: Պրոգեստերոնի արդյունավետությունը ՎԾ կանխարգելման գործում մեծապես կախված է ներմուծման եղանակից, պրոգեստերոնի տեսակից, դեղաձևից և դեղաչափից:

3. Արգանդի պարանոցի սերկլյաժ Համապատասխան կիրառման, տեխնիկայի և ժամանակի ճիշտ ընտրության դեպքում սերկլյաժը(պարանոցի շրջակարը) զգալիորեն նվազեցնում է ՎԾ ռիսկը: Պետք է հաշվի առնել անհատական կլինիկական հանգամանքները և պրոցեդուրայի իրականացման հետ կապված հնարավոր լուրջ ռիսկերը: Առողջ եղե՛ք

Նյութի հեղինակ՝ Մանկաբարձություն և գինեկոլոգիայի կլինիկական օրդինատոր Անի Երեմյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ