Գլխավոր էջ Նորություններ 15 րոպեանոց թեստ, որը հայտնաբերում է կորոնավիրուսը

15 րոպեանոց թեստ, որը հայտնաբերում է կորոնավիրուսը

654
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռուստաեթերի ժամանակ ներկայացրել է նոր թեստ, որը 15 րոպեում հայտնաբերում է կորոնավիրուսի առկայությունը։ Ամերիկյան Abbott ընկերության այս թեստը նա ցուցադրել է Փենսիլվանիա նահանգում ABC հեռուստաընկերության կազմակերպած միջոցառման ժամանակ։

«Շատ բարդ բան է՝ չնայած, որ առաջին հայացքից չես ասի, թվում է ստվարաթղթի բարակ փոքր կտոր է ու վերջ»,- նշել է Թրամփը և մանրամասնել, որ թեստը ճշգրիտ արդյունքներ է ապահովում:

Նախագահը հայտարարել է, որ մարդիկ  թեստերը կարող են իրենց մոտ պահել ու ստուգվել, քանի որ այն օգտագործման համար շատ հեշտ է:

Օգոստոսի վերջին ԱՄՆ Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը հայտարարել էր, որ գործող վարչակազմը 760 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Abbott ընկերության հետ՝ կորոնավիրուսի հակամարմինները ստուգող 15 միլիոն արագ թեստի ստեղծման նպատակով:

Նախատեսվում է առաջին հերթին դպրոցներն այս թեստերով ապահովել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ