Գլխավոր էջ Նորություններ Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել

Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել

727
0
Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի դիտարկման արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը և հրապարակել Առողջապահության նախարարության գրությունը։
«Համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի հունիսի 25-ի թիվ 2014-Ա հրամանի` իրականացվում է առողջապահության նախարարի 2020 թվականի ապրիլի 27-ի թիվ 1350-Ա հրամանի կատարման արդյունքում Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վերհանված բացերի վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքների դիտարկում:
Ելնելով վերը նշվածից, հայտնում եմ, որ «Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի» դիտարկման արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ