Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանը պատվաստանյութի խոշոր մատակարա՞ր

Ռուսաստանը պատվաստանյութի խոշոր մատակարա՞ր

372
0

Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամն ու համաշխարհային առաջատար դեղագործական ընկերություններից մեկը համարվող Reddy’s Laboratories Ltd-ն (Dr. Reddy’s) պայմանավորվել են համագործակցել կլինիկական հետազոտություններ անցկացնելու և «Սպուտնիկ V» պատվաստանյութը Հնդկաստան մատակարարելու շուրջ:

Հնդկաստանին 100 միլիոն չափաբաժին պատվաստանյութ կմատակարարվի:

Մատակարարումը կարող է սկսվել 2020-ի վերջին` կլինիկական փորձարկումների արդյունքները ստանալուց և Հնդկաստանում պատվաստանյութի գրանցումից հետո:

«Dr. Reddy’s-ի հետ համաձայնագիրը ցույց է տալիս, որ գնալով աճում է այն պետությունների և կազմակերպությունների թիվը, որոնք հասկանում են բնակչությունը կորոնավիրուսից պաշտպանելու համար պատվաստանյութերի ձևավորման դիվերսիֆիկացված մոտեցման կարևորությունը»,-ասված է հայտարարությունում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ