Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ է սպասվում հայ առևտրականներին, որքա՞ն կթանկանա հագուստը

Ի՞նչ է սպասվում հայ առևտրականներին, որքա՞ն կթանկանա հագուստը

432
0

Արդեն մի քանի օր է ինչ առևտրականներն, ովքեր Թուրքիայից ու Չինաստանից հագուստ և կոշիկ են բերում և վաճառում, բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք բողոքում են մաքսազերծման փոփոխված արժեքից, որի արդյունքում նրանք մեկ կգ հագուստի համար մոտավորապես  6 անգամ ավելի գումար պետք է վճարեն։ Ինչպես նրանք են բնութագրում՝ հագուստի ու կոշիկի գնի թանկացումն անխուսափելի է լինելու։

« Զրո արդյունք ունենք։ Այս ճգնաժամի պարագայում ոչ մի թանկացման մասին խոսք չպետք է լինի, ցույց տվեք երկիր, որտեղ հարկային բեռի ավելացում կա։ Կգ-ից անցում արեցին հատով գնահատմանը, մենք ընդամենը ուզում ենք նույնը մնա, ոնց կար, մենք ընդամենը ուզում ենք գլուխներս կախ աշխատենք։ Մենք ցիվիլ ձևով հավաքվել ենք ու սպասում ենք պատասխանի, ուզում ենք մեր սիրելի վարչապետին հանդիպել։ Եթե վարչապետը ժամանակ չունի գա, թող հարցին լուծում տա, մենք գնանք մեր գործին»,-նշեց ակցիայի մասնակիցներից մի տղամարդ, ով զբաղվում է առևտրով։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները քայլերթով գնացել են ՀՀ ԱԺ շենքի դիմաց։ Նրանց պահանջները չի փոխվել։ Ցանկանում են ոչ թե հարկային բեռն ավելանա, այլ մնա նույնը, ինչպես որ կար։

Մեզ հետ զրույցում առևտրով զբաղվող մի կին, ով «Հայաստան» հանրախանութում է աշխատում, նշեց, որ այն մասսային ում որ իրենք հագուստը վաճառում են, չեն կարող թանկ գնով վաճառել։

«Մեր գնորդները դասատուներն են ու սովորական մարդիկ, պետությունը դասատուին ի՞նչ է վճարում, որ մի շալվարի համար 10 հազար դրամից ավելի գումար տա։ Զիջումների գնացին, մի փոքր իջեցրեցին մաքսազերծման գները։ Բայց էլի մի 50-60 տոկոս թանկացում կլինի։ Շատ ցավ եմ ապրում, որ եկել ու բողոքում ենք մեր կառավարության դեմ, բայց այս ամենը նմանեցնում եմ կարմիր գծերի պատմությանը։ Ես որպես տնտեսագիտությունից հասկացող ու ներկրող մարդ, կարծում եմ այս թվերը աբսուրդի ժանրից են։ Բացարձակ չկիրառվող բաներ են»,-նշեց ակցիայի մասնակիցը։

Մարդիկ նշում են, որ միայն Փաշինյանին են ուզում տեսնել․

«Միայն Փաշինյանը թող գա հանդիպման, որովհետև մնացածը դեբիլ են, ոնց որ դեբիլ լինեն։ Փոխանակ այս պայմաններում մի բան էլ էժանացում լինի, թանկացնու՞մ են։ Ամաչում եմ, որ այստեղ եմ կանգնած, բայց այլ ելք չունեմ։ Ավելի բարձր, փող շինող մասսան մեզանից առևտուր չի անում, միջին խավն է առևտուր անում մեզանից»։

Մարդիկ նշում են, որ կառավարությունը ինչ ինչ զիջումներ արել է, բայց այդ զիջումը կրկին երկու անգամ թանկ է ստացվում։

«Այս ճգնաժամի ժամանակ ի՞նչ անցում, ի՞նչ թանկացում։ ՊԵԿ այս երկու օրվա բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին, ժողովուրդը զայրացած է, խնդրանքը, որ ինչպես կար , այնպես էլ մնա իրավիճակը՝ չի լինում։ 500 դոլարի ապրանքի վրա, 600 դոլարի մաքսատուրք է գալիս։ Մոտավոր 40 հազար անհատ ձեռներեց կա Հայաստանում, էտ 40 հազարը մինիմում երկու աշխատող եթե պահի, մոտ 100 հազար մարդու գործին խբում են։ Եթե մարդը 5 ամիս չի աշխատել, դու ո՞նց ես դնում ետ մարդկանց հարկերը բարձրացնում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ