Գլխավոր էջ Նորություններ Որո՞նք են ձմերուկից թունավորման նշանները

Որո՞նք են ձմերուկից թունավորման նշանները

3122
0

Ամռանը ձմերուկն անպակաս է գրեթե յուրաքանչյուրի սեղանից, սակայն գաղտնիք չէ, որ հյութալի եւ ախորժալի այս պտուղը կարող է թունավորման պատճառ դառնալ:

Ձմերուկը, բացի օգտակար նյութերից, կարող է պարունակել նաեւ նիտրատներ, ինչն էլ հենց կաորղ է հանգեցնել թունավորման:

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Գրետա Պողոսյանի խոսքով ձմերուկից թունավորման նշանները ի հայտ կարող են գալ ընդունումից 4-6 ժամվա ընթացքում։ Կլինիկական նշաններն են ‘

  • սրտխառնոց
  • փսխում
  • լուծ
  • գլխացավ,
  •  բարձր ջերմություն

Այս դեպքում հիվանդին պետք է տալ շատ հեղուկ,ադսորբենտներ(կլանիչներ) և կանչել շտապօգնություն։ Թունավորման պատճառ կարող են հանդիսանալ

1) Պարարտացման նպատակով կիրառվող նիտրատները կամ այլ պարարտանյութերը

2)Ձմերուկից(ինչպես նաև սեխից) օրգանիզմ ներթափանցած մանրէներ,որոնք կարող են առաջացնել աղիքային ինֆեկցիաներ։

Խնդրից խուսափելու համար պետք է գնել վստահելի խանութից կամ վաճառողից և որ ամենակարևորն է առանց ամբողջականության խախտման, քանի որ ճաքերը կամ կտրված մասը նպաստավոր պայմաններ են հանդիսանում մանրէների աճի համար։

Մինչ օգտագործելը մթերքները պետք է լվանալ հոսող ջրի տակ։ Առողջ մարդը օրեկան կարող է օգտագործել 500գր ձմերուկ, մինչև 2 տարեկան երեխաները 80-100գր,իսկ 4-6 տարեկանները 150 գր ձմերուկ։ Չափից ավելի օգտագործումը վնասակար է այն անձանց համար ովքեր ունեն աղե-ստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ, միզաքարային հիվանդություններ և խնդիրներ կապված նյութափոխանակությունը հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ