Գլխավոր էջ Գլխավոր Կլինիկական օրդինատուրան ավարտող բժիշկ-մասնագետները կունենան երաշխավորված աշխատանք մարզային բժշկական կենտրոններում. նախարար

Կլինիկական օրդինատուրան ավարտող բժիշկ-մասնագետները կունենան երաշխավորված աշխատանք մարզային բժշկական կենտրոններում. նախարար

1323
0

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-յան իր էջում գրում է.

«Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող նպատակային կլինիկական օրդինատուրա կարող են ընդունվել այս և նախկին տարիների բժիշկ-շրջանավարտները, ինչպես նաև արդեն կլինիկական օրդինատուրա անցած բժիշկ-մասնագետները, ովքեր ցանկություն ունեն վերապրոֆիլավորվելու:

Նպատակային կլինիկական օրդինատուրան ավարտող բժիշկ-մասնագետները կունենան երաշխավորված աշխատանք մարզային բժշկական կենտրոններում, իսկ ուսումնառության ընթացքում կստանան նվազագույն աշխատավարձին հավասար կրթաթոշակ:

Մանրամասներին ծանոթանալու և պայմանագիր կնքելու համար ցանկացողները կարող են դիմել Առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ, հեռ. 060-80-80-03/1505, 1504»:

Մասնրամասն նախարարության կայքում՝ http://moh.am/#1/2193

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ