Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Բելառուսում ե՞րբ կսկսեն կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումը

Բելառուսում ե՞րբ կսկսեն կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումը

438
0
A lab technician extracts a portion of a COVID-19 vaccine candidate during testing at the Chula Vaccine Research Center, run by Chulalongkorn University in Bangkok, Thailand, Monday, May 25, 2020. Researchers in Thailand claim to have promising results with the vaccination on mice, and have begun testing on monkeys. (AP Photo/Sakchai Lalit)

Բելառուսի առողջապահության նախարար Դմիտրի Պինևիչը հայտնել է երկրում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ առաջիկա պատվաստման ժամկետների մասին: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին:

Բելառուս նախարարը հիշեցրել է, որ քաղաքացիներին պատվաստելու են Ռուսաստանում ստեղծված դեղամիջոցով:

Մեջբերելով նախարարի խոսքը՝ հեռուստաալիքը հայտնել է, որ պատվաստման գործընթացը Բելառուսում կմեկնարկի «տառացիորեն մեկ ամսից»:

Բելառուսում համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 74 552 մարդ, մահացել՝ 761-ը:

Հիշեցնենք, որ «Քովիդ-19»-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին օգոստոսի 11-ին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ