Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ով պայմանավորված Գավառի պետական համալսարանն անցել է առցանց ռեժիմի

COVID-19-ով պայմանավորված Գավառի պետական համալսարանն անցել է առցանց ռեժիմի

422
0

Գավառի պետական համալսարանը, COVID-19-ով պայմանավորված, անցել է առցանց ուսուցման։ Այդ մասին հայտարարությունը տեղադրվել է Գավառի պետական համալսարանի ֆեյսբուքյան էջում:

«Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք, որ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշումը՝ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին և կարևորելով բոլոր համալսարանականների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների առողջության պահպանման, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, ԳՊՀ առկա ուսուցման բոլոր ֆակուլտետների

— բակալավրիատի 1-ին կուրսերում ուսումնական գործընթացը ս․ թ․ սեպտեմբերի 16-ից մեկ ամսով կշարունակվի առցանց, հեռավար ձևաչափով,

— բակալավրիատի երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսերում ուսումնական գործընթացը կմեկնարկի 2020թ. սեպտեմբերի 15-ից, իսկ մագիստրատուրայում՝ սեպտեմբերի 16-ից, առցանց, հեռավար ձևաչափով»,-նշված է հայտարարության տեքստում:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԳավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք, որ հիմք ընդունելով…

Posted by Gavar State University (Գավառի Պետական Համալսարան) on Monday, September 14, 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ