Գլխավոր էջ Medmedia TV Նոր հանձնաժողով ԱԺ-ում․ Ալեն Սիմոնյանը ցանկանում է միանալ՝ հարցեր ունի

Նոր հանձնաժողով ԱԺ-ում․ Ալեն Սիմոնյանը ցանկանում է միանալ՝ հարցեր ունի

430
0

Ես դրական եմ գնահատում քննիչ հանձնաժողովի ստեղծումը, բայց ոչ այն կոնտեքստում, որը նշվում է: Այս մասին  այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիոմոնյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածումը կանխելու, վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավորությունը և իրավաչափությունը ուսումնասիրող ՀՀ ԱԺ-ի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշմանը:

«Ես ուզում եմ, որ մենք նաև քննարկենք այն գործողությունները, որոնք տեղի են ունեցել ոչ միայն կոնկրետ մարմինների ներկայացուցիչների կողմից, այլ նաև մեր ընդդիմության գործընկերների կողմից, արդյոք մենք բոլորս ամեն ինչ ճիշտ ենք արել, թե ոչ։ Մենք հաճախ Վրաստանն ենք օրինակ բերում, որը ամենամեծ արդյունքներն ունեն, բայց այսօր այնտեղ, ցավոք սրտի, համաճարակը գլուխ է բարձրացնում, և արդեն որերորդ օրն է 170-ին մոտ հիվանդներ են լինում, շատ ավելի շատ, քան ՀՀ-ում»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ քննիչ հանձնաժողովի գործունեությանը միանշանակ դրական  է վերաբերվում:

ԱԺ փոխնախագահը խնդրեց իրեն էլ ներառել հանձնաժողովի կազմում․«Ես կարծում եմ՝ նորմալ քննարկման ականատես կլինեմ և հարցեր ունեմ, որոնք կուզենամ բարձրաձայնել նաև հանրության առաջ որոշ մեր գործընկերների գործունեությունը բացահայտելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ