Գլխավոր էջ Uncategorized «4 օրվա դիակ կա, վեկալ տատիկի տեղը դիր»․ Նաիրա Զոհրաբյանը հարցերի պատասխան...

«4 օրվա դիակ կա, վեկալ տատիկի տեղը դիր»․ Նաիրա Զոհրաբյանը հարցերի պատասխան է պահանջում

492
0

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գնահատականներով, միջազգային էքսպերտային հարցումների արդյունքում պարզվել է ՝ 100 հազար բնակչության հաշվով 1490 վարակակիր կա Հայաստանում․

«Մենք էստեղ չեմպիոն ենք։ Կովիդ հիմնադրամի գումարների ծախսման արդյունավետության մասով անհանգստություն ևս կա։ Կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները հասարակությունը ստանալ է ուզում։ Դե լավ տատիկին չենք գտնում, 4 օրվա դիակ կա, վեկալ տար, տեղը դիր,  սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են ակնկալում։ Մարդը դիմակը իջեցնում է շնչելու համար, տուգանում են, ասում են՝ պոպոկը սնունդ չէ, պետք է ցանկը սահմանենք ու տանք ոստիկաններին։ Հանձնաժողովի միջոցով, եթե պարզվի, որ պատկան մարմինների ձեռնարկած միջոցառումներն օրինաչափ է եղել, մենք կընդունենք, որևէ մեկը չի ասում, որ մենք էստեղ կհրկիզբվենք։ Մարդիկ հարցերի պատասխան են ուզում, սա է այն հարթակը, որոնց պետք է պատասխաններ տրվեն»,-նշեց Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ