Գլխավոր էջ Նորություններ 24 ժամում սրտի ռիթմի փոփոխությամբ կարելի է ճանաչել դեպրեսիան. հետազոտություն

24 ժամում սրտի ռիթմի փոփոխությամբ կարելի է ճանաչել դեպրեսիան. հետազոտություն

416
0

24 ժամում սրտի ռիթմի փոփոխությամբ կարելի է ճանաչել դեպրեսիան՝ պնդում են Յոհան Վոլֆգանգ Գյոթեի անվան Ֆրանկֆուրտի համալսարանի գիտնականները:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ մասնագետներն ուսումնասիրել են 30 կամավորների, որոնց 50 տոկոսը դեպրեսիա է ունեցել: 4 օրվա ընթացքում կամավորների սրտային կծկումների հաճախականությունը գրանցվել է հաղորդիչների միջոցով, որոնք նրանք կրել են, եւ ամբողջ տեղեկությունը հավաքվել է: Դեպրեսիայով տառապող պացիենտները ստացել են կետամին կամ պլացեբո:

Պարզվել է, որ դեպրեսիայով տառապողների մոտ բարձր է եղել սրտային կծկումների ելակետային հաճախականությունը եւ ավելի ցածր՝ կծկումների վարիացիան: Դեպրեսիայով տառապող պացիենտների մոտ սրտային կծկումների հաճախականությունը եղել է միջինում րոպեում 10-15 հարվածով ավելի շատ , քան դեպրեսիայով չտառապողների մոտ Սակայն կետամինի ընդունումից հետո նրանց մոտ սրտի ռիթմը կարգավորվել է:

Գիտնականների խոսքով՝ սրտային կծկումների հաճախականությունը բարձր է ցերեկը եւ ցածր՝ գիշերը: Սակայն դեպրեսիայի ժամանակ գիշերը կծկումների նվազեցում չի լինում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ