Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս ազատվել մարսողության խանգարումներից

Ինչպե՞ս ազատվել մարսողության խանգարումներից

990
0

Մարսողության խանգարումն ու աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրները կարող են լուրջ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար՝ դրսևորվելով բավական տհաճ ախտանշաններով։ Նման խնդիրները կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով, սակայն անկախ դրա առաջացման պատճառից հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել տհաճ զգացողություններից ազատվելու և մարսողությունը վերականգնելու համար։

Սովորաբար մարսողական խնդիրների դեպքերում մարդիկ ընդունում են հատուկ դեղամիջոցներ, սակայն նման խանգարումների դեմ պայքարի համար ոչ պակաս արդյունավետ, սակայն շատ ավելի անվնաս դեղամիջոցներ կարելի է գտնել նաև յուրաքանչյուրի խոհանոցում։ Մասնագետները ներկայացրել են չորս արդյունավետ միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ կարգավորել մարսողությունը և մեղմել ցավն ու տհաճ զգացողությունները։

Կոճապղպեղ

Կոճապղպեղը պարունակում է հակաօքսիդանտներ ու գինգերոլներ, որոնք օգնում են մարսողության խանգարումների, սրտխառնոցի ու ստամոքսի բորբոքումների դեպքում։ Բացի այդ, այն պարունակում է ֆենոլային միացություններ, որոնք նվազեցնում են ստամոքսի կծկումների ու աղեստամոքսային տրակտի բորբոքումների մակարդակը։ Այս տարածված մթերքը կարող է լավագույն միջոցը լինել աղեստամոքսային խնդիրների դեպքում, ուստի մարսողությունը կարգավորելու համար խորհուրդ է տրվում մի բաժակ կոճապղպեղով թեյ խմել։

Խնձորի քացախ

Խնձորի քացախը մագնեզիումի, ֆոսֆորի, կալիումի, կալցիումի և մարսողության համար անհրաժեշտ մի շարք այլ հանքանյութերի հարուստ աղբյուր է։ Դարեր շարունակ մարդիկ կիրառել են քացախը մարսողության խանգարումից ու փորափքանքից ազատվելու համար։ Այն խթանում է ստամոքսահյութի ակտիվությունն ու օգնում է պայքարել փորկապության դեմ։ Իր թթվայնության շնորհիվ այն օգնում է տարրալուծել ճարպերն ու կանխել ստամոքսի այրոցն ու թթվային ռեֆլյուքսը։ Բացի այդ, այն օգնում է բարձրացնել ստամոքսում թթուների մակարդակը ցածր թթվայնության դեպքում։ Պարզապես հարկավոր է մի փոքր քացախը լուծել գոլ ջրում և խմել ուտելուց առաջ։

Երիցուկի թեյ

Երիցուկը դարեր շարունակ կիրառվել է առողջական ամենատարբեր խնդիրների, այդ թվում՝մարսողության խանգարման, քնի խանգարումների ու անհանգստության դեմ պայքարի համար։ Այս մթերքը մեղմում է տհաճ զգացողություններն ու բուժում է մարսելախանգարումը։ Այն նաև շատ արդյունավետ միջոց է գրգռված աղու համախտանիշի դեմ պայքարի համար։ Իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ այն շատ արագ մեղմում է ստամոքսի ցավը։ Պարզապես հարկավոր է երիցուկի ծաղիկներին ավելացնել եռման ջուր, մի քանի րոպե թրմել, այնուհետև քամել ու խմել։ Ցանկության դեպքում կարելի է քաղցրացնել ըմպելիքը մեղրով կամ շաքարով։

Կերակրի սոդա

Կերակրի սոդան ամենահասանելի ու արդյունավետ միջոցներից է աղիների առողջության համար։ Պարզապես հարկավոր է մեկ թեյի գդալ կերակրի սոդան լուծել մի բաժակ ջրում ու խմել ամեն առավոտ։ Սա կօգնի պահպանել մարսողության համար անհրաժեշտ առողջ pH բալանսը, կչեզոքացնի ստամոքսի բարձր թթվայնությունը, կազատի մարսողության խանգարումից, փորափքանքից ու գազերի կուտակումից։

Նյութի աղբյուրը՝ The Health Site

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ