Գլխավոր էջ Նորություններ Մեսչյանը Երևանի վերջի՞ն գլխավոր ճարտարապետ․ ի՞նչ փոփոխություններ են նախատեսում քաղաքապետարանում

Մեսչյանը Երևանի վերջի՞ն գլխավոր ճարտարապետ․ ի՞նչ փոփոխություններ են նախատեսում քաղաքապետարանում

614
0

Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը հնարավոր է` առաջիկայում չլինի։ Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության հրապարակած տեսանյութում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով հարցին, թե ով է Երևանի գլխավոր ճարտարապետի իր նախընտրելի թեկնածուն:

«Ես կարող է մի փոքր սենսացիոն բան ասեմ։ Ընդհանրապես մտածում եմ, որ այդ պաշտոնը՝ Երևանի գլխավոր ճարտարապետ, պետք է որոշակի մոդիֆիկացիայի և փոփոխությունների ենթարկվի: Դա կարող է այլևս չլինի գլխավոր ճարտարապետ, կարող է մի մարմին լինի, մի խորհուրդ լինի»,- հայտնել է Մարությանը:

Նա նաև տեղեկացրել  է, որ քաղաքապետարանում այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ