Գլխավոր էջ Նորություններ 250 քաղաքացի կորոնավիրուսի դեմ պատվաստում են ստացել

250 քաղաքացի կորոնավիրուսի դեմ պատվաստում են ստացել

751
0

Ավելի քան 250 մոսկվացիներ COVID-19-ի դեմ պատվաստում են ստացել հետազոտությունների հինգ օրվա ընթացքում. ճնշող մեծամասնությունը պատվաստումից հետո իրեն շատ լավ Է զգում: Այդ մասին, սեպտեմբերի 14-ին հաղորդել Է կորոնավիրուսի հետ կապված իրադրության վերահսկողության եւ մոնիթորինգի գծով մայրաքաղաքային օպերատիվ շտաբը:

«Կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստանյութի հետազոտությունների հինգ օրվա ընթացքում բացված առաջին յոթ կենտրոնների բազայի վրա պատվաստումներ են ստացել ավելի քան 250 մոսկվացիներ:

Բժիշկները հանգամանորեն հետեւում են պատվաստում ստացածների առողջական վիճակին: Բացարձակ մեծամասնությունն իրեն գերազանց Է զգում. հետազոտության մասնակիցների 75 տոկոսի մոտ այսօր ոչ մի ախտանշան կամ տկարություն չի դիտվում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ մյուսների մոտ դիտվում են թույլ արտահայտված ախտանշտաններ՝ մարմինի ջերմության աննշան բարձրացում: Ճշտվում Է, որ այժմ պատվաստանյութի հետազոտություն Է անցկացվում յոթ կենտրոնների հիմքի վրա, այս շաբաթ դրանց քանակը կհասնի մինչեւ 20, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ