Գլխավոր էջ Նորություններ Երկրորդ անգամ երկրով մեկ կարանտին կսահմանվի

Երկրորդ անգամ երկրով մեկ կարանտին կսահմանվի

569
0

Իսրայելը երկրում կորոնավիրուսի նոր դեպքերի բռնկման ֆոնին կդառնա աշխարհի առաջին երկիրը, որը նորից կվերականգնի երկրի ամբողջ տարածքով մեկ կարանտինն ու խիստ մեկուսացման ռեժիմը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում է Daily Mail պարբերականը:

Հրեական նոր տարվա նախօրեից` գալիք ուրբաթ օրվանից սկսած երերկրում երեք շաբաթ շարունակ փակ կլինեն դպրոցները, ռեստորանները, առևտրի կենտրոնները, հյուրանոցներն ու այլ ենթակառուցվածքները, կմտցվեն նաև տեղաշարժի սահմանափակումներ:

Մարդկանց հրամայելու են տնից 450 մետրից ավելի չհեռանալ:

«Մեր նապատակն է կանխել աճը (դեպքերի) և ցածրացնել հիվանդացության թիվը: Ես գիտեմ, որ այս քայլերը թանկ են նսելու մեզ վրա: Սա այն տոնը չէ, որին մենք սովոր ենք»,-ասել է Նեթանյահուն:

Սահմանափակումները ուժի մեջ են մտնելու ուրբաթ` հրեական նոր տարուց ժամեր առաջ և պահպանվելու են հրեական գլխավոր տոների ընթացքում:

Իսրայելում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 156 823, մահվան` 1126 դեպք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ