Գլխավոր էջ Նորություններ Նախարար Արսեն Թորոսյանը հանուն դիմակ կրելու հրամանի զոհել է իր հանգիստը

Նախարար Արսեն Թորոսյանը հանուն դիմակ կրելու հրամանի զոհել է իր հանգիստը

3745
0

Առողջապահության նախարար Արսեն թորոսյանը հանուն հանրության դիմակ կրելու պարտադրանքի զոհել է իր հանգիստը բարձրադիր գոտիներում։ Նախարարը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը, երեք շաբաթ տևողությամբ, հանգստի էր անցել հանրապետությունում տիրող պանդեմիայի պայմաններով, անտեսելով նույնիսկ իր իսկ կանխատեսմամբ COVID-19-ի ենթադրվող երկրորդ ալիքը։ Նախարար Արսեն Թորոսյանի հանգստի ընդհատման համար պատճառ չհանդիսացավ նաև քաղաքացիների համատարած թունավորումը։ Հանրապետությունում Էթիլ սպիրտի թունավորման ավելի քան հինգ տասնյակ դեպք է արձանագրվել։ Էթիլ սպիրտով թունավորում ախտորոշմամբ պացիենտներից շատերը մահացել են, մի մասը թունավորումից կուրացած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Դեպքը ենթադրում էր արագ արձագանքում նաև ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից ինչը տեղի չունեցավ։ Առողջապահության նախարարնը չարձագանքեց կատարվածին և Էթիլ սպիրտով թունավորման հետևանքով մահացած մարդկանց հարազատներին չցավակցեց, ավելին` չկա պաշտոնական և ոչ մի նախազգուշացում բնակչությանը Էթիլ սպիրտով պատրաստված ալկոգելից զգուշանալու վերաբերյալ։ Այն, թե ի՞նչպես է թույնը հայտնվել շուկայում և ի՞նչ է արվում թունավորման նոր դեպքերը կանխելու համար ոչ նախարար Արսեն Թորոսյանը և ոչ էլ պաշտոնավորող այլ այր հաշվետվություն ներկայացնելու պարտավորվածություն չեն զգում։ Սակայն ինչ վերաբերում է դիմակի կրման պարտադրանքին, ապա Առողջապահության նախարարը պատրաստ է վերադառնալ աշխատանքի։ Անկախ այն հանգամանքից, որ Արսեն Թորոսյանի արձակուրդը ավարտվում է օգոստոսի 18-ին նախարարը հրաման է մակագրել 11.09.2020 (համար 23-Ն), որով սահմանվում է․
4 ամիս հայտարարված կարանտինը ընթացքում շարունակում է պարտադիր մնալ բաց և փակ տարածքներում դիմակ կրելը։ Դիմակ չկրել կարելի է մինչև 5 տարեկան երեխաներին, քրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցողներին, համապատասխան փաստաթուղթ ունենալու դեպքում։ Դիմակ կարող են չկրեն նաև սպորտով զբաղվելից, լողափերում, սարերում, անտառներում և նմանօրինակ բացօթյա տարածքում հանգստացողները, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, ինչպես նաև ուխտագնացության ժամանակ։
Դիմակ կրելը պարտադիր չէ նախագահի, վարչապետի, Ամենայն Հայոց կաթողիկոսի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ