Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները հայտնաբերել են հակաբիոտիկի տեսակ, որը կարող է բուժել ՁԻԱՀ-ը

Գիտնականները հայտնաբերել են հակաբիոտիկի տեսակ, որը կարող է բուժել ՁԻԱՀ-ը

353
0

Միչիգանի համալսարանի գիտնականները գտել են միջոց, որն ամբողջությամբ կարող է բուժել ՁԻԱՀ-ը: Մասնագետները հայտնաբերել են հակաբիոտիկների տեսակ, որ ունակ է ուղեփակել սպիտակուցը, որը վիրուսն օգտագործում է՝ շրջանցելու վարակված օրգանիզմի իմունային համակարգը: Այս մասին հայտնում է Proceedings of the National Academy of Sciences-ը:

Վիրուսի այս «օգնական» սպիտակուցը Nef-ն է: Հենց դրա միջոցով է ՁԻԱՀ-ը ճնշում մյուս՝ MHC-I սպիտակուցին՝ այդկերպ իմունային համակարգին խանգարելով պարզել վարակված բջիջները:

Այսպես, գիտնականների հայտնաբերած հակաբիոտիկների տեսակը կարող է ուղեփակել Nef-ը:

Գիտնականները կշարունակեն հետազոտությունները՝ մշակելու ու ստեղծելու դեղամիջոցներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ