Գլխավոր էջ Նորություններ Դնչկալներով կլոունադա․ ծնող կա, որ հրաժարվում է երեխային դպրոց ուղարկել

Դնչկալներով կլոունադա․ ծնող կա, որ հրաժարվում է երեխային դպրոց ուղարկել

399
0

«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանն անդրադառնալով կրթական համակարգում առկա փոփոխություններին ու համավարակի այս ընթացքում դասապրոցեսի կազմակերպմանը նշել է, թե անկախ նրանից, որ հայ ծնողները համարձակություն չունեն բարձրաձայնելու խնդիրները, սակայն նրանց մեծ մասը մտահոգ է։ Նրա հավաստմամբ՝ ապազգային քաղաքականությունը միտված է վտանգելու մեր երեխաների կրթությունը և առողջությունը։

«ԿԳՄՍ նախարարի դերակատարը ինչպե՞ս է պատկերացնում դնչկալներով դասապրոցեը։ Իմ կրտսեր դուստրը շնչառական խնդիրներ ունի և չի կարող դիմակ կրել։ Այսօր կրթում ենք հիվանդ երեխաներ, բացի դրանից՝ ավելի շատ խոսվելու է հակաբեղմնավորիչներից, քան ռազմագիտությունից, հայերնասիրությունից և կրոնից։ Եկեք չվտանգենք մեր երեխաների առողջությունը։ Ամեն  ինչ անում ենք մեր երեխաների համար։ Մենք պարտավոր ենք մեր երեխայի շահերից գործել։ Կեղծ վիրուսի անվան տակ, երեխաներին դիմակներ են տալու»,-նշեց Աղեկյանը։

Նրա պատկերացմամբ՝  դասապրոցեսը ոչ թե գիտելիքի փոխանցման ու ստուգման պրոցես է լինելու, այլ դիմակի «կլոունադա»․

« Ուսուցիչը պետք է հետևի, որ երեխան  դիմակին ձեռքով չկպնի, դիմակը չհանի, զուգարան մենակով չգնա, ուսուցիչը 20 երեխայի պետք է թողնի ու մեկ երեխային տանի զուգարան։ Այս պարագայում մեզ պարտադրում են, որ մեր ազգային կրթությունը դնենք մի կողմ ու ապազգային կրթություն յուրացնենք։ Ես  իմ երեխաներին չեմ ուղարկելու դպրոց, կոչ եմ անում մյուս ծնողներին ևս չուղարկեն»։

Աղեկյանը խնդրահարույց է համարում այն, որ ԿԳՄՍՆ-ն պահանջում է, որպեսզի երեխաները երկու ախտահանիչ ունենան, մեկը՝ պայուսակում, մեկը՝ սեղանին դրված։

« Հարց է առաջանում, ո՞վ պետք է ծնողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերի։ Պետք է ախտահանիչի գումար տան ծնողներին, որ աշակերտական սեղանին ու պայուսակում կարողանան պահեն, նաև պահանջում են փոքրիկ գրատախտակ, որ նստած տեղում աշխատեն ու չմոտենան գրատախտակին։ Ստացվում է, որ նյութապես ծնողներին նսեմացնում են, անհավասար պայմաններ են ստեղծում, մի մասը բանկերում ու լոմբարդներում ոսկեղեն կդնի, տոկոսի տակ կընկնի ու կգնեն դրանք, իսկ մյուս մասը պարզապես չի կարողանա։ Նախարարությունը և կառավարությունը իրենք պետք է հոգան այս ամենը։ Այսօր շատ դպրոցներում նախարարությունը գումար չի տրամադրում անգամ դպրոցը մաքրելու համար, կան դասարաններ՝ ծնողների կողմից գումար է հավաքվում , որ հոգան այդ ամենը, կամ ծնողներն են մաքրում դասասենյակները։ Կրթօջախը չի կարողանում հոգալ այդ մանրուքները։ Պարգևատրումներ տալու փոխարեն, լավ կլիներ նախ մտածել այս ծախսերի մասին»,-նշեց Աղեկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ