Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսը ծանր հետևանք է թողնելու մարդկանց վրա

Կորոնավիրուսը ծանր հետևանք է թողնելու մարդկանց վրա

443
0

ԱՄՆ Յելի համալսարանի գիտնականները կարծում են, որ նոր տիպի կորոնավիրուսի հետեւանքները կարող են չափազանց ծանր լինել մարդու գլխուղեղի համար։ Այս մասին հայտնում է The Independent պարբերականը։ Գիտնականները հայտնաբերել են գլխուղեղի եւ կենտրոնական նյարդային համակարգի բորբոքումներ կորոնավիրուսից մահացած մկների մոտ։ Հաջողվել է պարզել, որ կորոնավիրուսը կարող է գլխուղեղում այսպես կոչված «աննկատ բորբոքում» առաջացնել, որը չի առաջացնում իմունային հակադարձում, որով գլխուղեղի բջիջները մաքրվում են վարակված բջիջներից։ Դրա փոխարեն կորոնավիրուսը սահմանափակում է նեյրոնների համար թթվածնի հասանելիությունը եւ բերում դրանց մահացությանը, ինչպես նաեւ՝ նվազեցնում նյարդային սինափսները, վնասելով կոգնիտիվ կարողությունները։ Կորոնավիրուսը գլխուղեղ կարող է թափանցել АСЕ2 ռեցեպտորի օգնությամբ։ Հայտնագործությունը, ըստ գիտնականների, դեռ նախնական փուլում է եւ հետազոտությունները այդ ուղղությամբ պետք է շարունակվեն, ավելի լուրջ եւ հստակ արդյունքներ արձանագրելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ