Գլխավոր էջ Նորություններ ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք «Մարտունի» ԲԿ-ում

ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք «Մարտունի» ԲԿ-ում

1001
0

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կոռուպցիոն նոր դեպք։ «Մարտունու» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչը կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործություն է իրականացրել։

Հետքաքննության արդյունքում պարզվել է, որ նա, հանդիսանալով ԲԿ-ի ծառայող, իր լիազորություններ օգտագործել է կազմակերպության շահերին հակառակ։ Նա անտեսել է առողջական խնդիրներով 2017-2019 թթ․ բուժօգնության դիմած մի շարք անձանց` պետական պատվերի ծրագրից օգտվելու (անվճար կամ մասնակի վճարումով բժշկական օգնություն ստանալու) իրավունքը, սոցիալական փաթեթի շահառու հանդիսանալու կամ օրենքով սահմանված կարգով վճարումներից ազատված լինելու կամ բուժօգնության համար հիվանդանոցի դրամարկղ  սահմանված վճարումներ կատարած լինելու հանգամանքները։

Վարիչը մատուցված ծառայությունների համար, որպես հավելյալ վարձատրություն, միասնական դիտավորությամբ մի շարք անձանցից անձամբ պահանջել և ստացել է խոշոր չափի առևտրային կաշառք:

Այս գործի առթիվ հարուցվել է քրեական գործ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ