Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կանադայում չվերթը հետաձգվել է առանց դիմակի 19-ամսական աղջնակի պատճառով

Կանադայում չվերթը հետաձգվել է առանց դիմակի 19-ամսական աղջնակի պատճառով

349
0

Կանադայում չվերթը հետաձգվել է առանց դիմակի 19-ամսական աղջնակի պատճառով
18:04, 10.09.2020
Տարածաշրջան:Աշխարհում
Թեմա: Հասարակություն

Կանադայում չվերթ են չեղարկել եւ ոստիկանություն են կանչել առանց դիմակի 19-ամսական երեխայի պատճառով, հայտնում է BBC-ն:

WestJet ավիաընկերության ուղեւոր Սավֆան Չոուդհրին հայտարարել է, որ ավիաընկերությունում ուզում էին, որպեսզի իր երեխան դիմակ կրի սակայն աղջնկակը սկսել է առանց դադարի արտասվել:

Միաժամանակ ավիաընկերությունից հայտնել են, որ խնդիրը ոչ թե նորածնի, այլ ուղեւորի երկրորդ` 3 տարեկան երեխայի մեջ է:

Ուղեւորի խոսքով` իր ավագ դուստրը, ով 3 տարեկան է, սնվում էր, երբ մոտեցան ուղեկցորդուհիները եւ խնդրեցին, որպեսզի երկու երեխան էլ դիմակ կրեն:

Չոուդհրին հայտնել է, որ ինքը միանգամից համաձայնվել է, եւ ավագ դուստրը համարյա անմիջապես դրել է դիմակը, իսկ կրտսերն այնքան է հուզվել, որ փսխել է:

Նրա խոսքով` ինքնաթիռի անձնակազմն իրեն ագրեսիվ է պահել եւ պահանջել է, որպեսզի ամբողջ ընտանիքը լքի ինքնաթիռը` հակառակ դեպքում սպառնալով ձերբակալությամբ:

Միայն ավելի ուշ Չոուդհրին իմացել է, որ մինչեւ երկու տարեկան երեխաներին թույլատրվում է ինքնաթիռում դիմակներ չկրել:

Ընկերությունում հայտարարել են, որ իրենց գործողությունների պատճառն ուղեւորների ավագ դստեր` առանց դիմակ լինելն էր: Սակայն Չոուդհրին տեսագրություն է արել, որում երեւում է, որ ոստիկանության ժամանման ժամանակ աղջիկը դիմակով է: Բացի այդ, ուղեւորների մեծ մասն աջակցել է Չոուդհրիին:

Թռիչքն ի վերջո չեղարկվել էր եւ նշանակվել հաջորդ օրը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ