Գլխավոր էջ Uncategorized Այս խմորը շատ ջուր կքաշի․ Փաշինյանը՝ համավարակի երկրորդ ալիքի մասին

Այս խմորը շատ ջուր կքաշի․ Փաշինյանը՝ համավարակի երկրորդ ալիքի մասին

573
0

ՀՀ ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանի գնահատականներով՝ դպրոցներում սահմանված կանոնները շատ խիստ պետք է պահպանենք, որպեսզի համավարակի տարածումից ու սրացումից խուսափենք։

« Մենք շատ խիստ պետք է կանոնները պահենք: Դպրոցների վերաբացման հետ կապված կան մտահոգություններ, բայց վստահ ենք, որ կանոնները պահելու դեպքում մենք կգրանցենք համավարակի տեմպերի անկում: 50 տոկոսով փոփոխություններ են եղել կրթության ոլորտում և հիմա համակերպվել է պետք»,-ասել է նա:

Իսկ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշել է, թե այժմ համատարած թեստավորումներ են անում ուսուցիչների շրջանում և դրանով է պայմանավորված թեստավորումների թվի աճը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, թե դպրոցները բացելու պարագայում, մենք չպետք է մտածենք դրանք կրկին փակելու մասին։

«Մենք ուզում ենք դպրոցները բացել ու չփակել։ Էքսպերիմենտներ հո չե՞նք անելու, պետք է բացենք ու կրկին փակելը բացառենք, բացել-փակելո՞վ հո չի»։

Փաշինյանն անդրադառնալով սահմանափակումներին ու անվտանգության կանոնների խստացումներին ասել է․

« Խնդրել, աղաչել ու պաղատելով չի ստացվում, բայց երբ չի ստացվում, պետք է վարչական խստություն կիրառվի։ Ի՞նչ է նշանակում, երբ ոստիկանն ասում է քաղաքացում, պետք է դիմակ կրես, քաղաքացին վիրավորում է ոստիկանին։ Էս խմորը դեռ շատ ջուր է տանելու, կապրենք՝ կտեսնենք, դեռ նոր նոր խոսվում է համավարակի երկրորդ ալիքի մասին։ Երբ բոլորս կարձանագրենք, որ կորոնավիրուսը ամբողջ աշխարհում հաղթահարված է, այն ժամանակ կհամարենք, որ մենք էլ ենք հաղթահարել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ