Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանում վարակված, բայց անախտանիշ հիվանդները կմեկուսացվեն հյուրանոցներում

Վրաստանում վարակված, բայց անախտանիշ հիվանդները կմեկուսացվեն հյուրանոցներում

429
0

Վրաստանում կորոնավիրուսով վարակված այն քաղաքացիները, որոնք ունեն հիվանդության անախտանիշ ընթացք , կարանտինը կանցկացնեն հյուրանոցներում:Նրանց արդեն կլինիկաներից սկսել են տեղափոխել Թբիլիսիի ,Բաթումիի, Քութայիսիի հյուրանոցներ: Այս մոտեցումը չի վրաբերում 65-ից բարձր հիվանդներին ,նրանք կշարունակեն բուժվել հիվանդանոցներում:Որոշման մասին այսօր հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն:

«Մոտեցումը կլինի այսպիսին`65 տարեկանից բարձր հիվանդներին հյուրանոցներ չենք տեղափոխի:18-ից մինչև 65 տարեկան անձինք, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսը և միևնույն ժամանակ չունեն որևէ ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, ախտանիշների բացակայության դեպքում կկարողանան բուժում անցնել հյուրանոցային համալիրներում ՝ բժիշկների հսկողության ներքո », – ասել է Տիկարաձեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ