Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում «Գամալեա» հետազոտական կենտրոնում սկսվել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը

«Գամալեա» հետազոտական կենտրոնում սկսվել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը

470
0

«Գամալեա» ինստիտուտում սկսվել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը։

Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբազմազանության ազգային հետազոտական ինստիտուտում մեկնարկել է Sputnik v կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Փորձարկմանը կմասնակցի 40 հազար մարդ, կամավորներից ոմանք դեղամիջոցի փոխարեն կստանան պլացեբո:

«Գամալեա» ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը գործակալությանը հայտնել է, որ պատվաստանյութն արդեն բաշխվել է Մոսկվայի պոլիկլինիկաներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ