Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չեխիայի վարչապետը ԱՀԿ-ին կոչ է արել լռել կորոնավիրուսի համավարակի մասին

Չեխիայի վարչապետը ԱՀԿ-ին կոչ է արել լռել կորոնավիրուսի համավարակի մասին

572
0

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կարծում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պետք է լռի Չեխիայում կորոնավիրուսի տարածման հարցում: Համապատասխան հայտարարությունը քաղաքական գործիչը երեքշաբթի օրն արել է Twitter-ում՝ արձագանքելով կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներն ուժեղացնելու ԱՀԿ-ի առաջարկությանը՝ ուղղված Չեխիայի իշխանություններին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես կարդում եմ այն, ինչի մասին խոսել է ԱՀԿ-ն, նույն ԱՀԿ-ն, որը խորհուրդ չէր տալիս օգտագործել բժշկական դիմակներ եւ չգիտեր, որ համավարակը սկսվել է: Իմ կարծիքով՝ նա պետք է լռի»,- ասել է Բաբիշը:

Չեխիայի ԱՀԿ մասնաճյուղը երեքշաբթի օրը ավելի վաղ անհանգստություն էր հայտնել երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի զարգացման կապակցությամբ: Կորոնավիրուսի վարակը, ինչպես նշել է կազմակերպությունը, տարածվում է հանրապետության ողջ տարածքում, վիրուսից առաջացած բարդություններով ծանր հիվանդների թիվն ավելանում է: Փորձագետները խորհուրդ են տվել, որ իշխանությունները ուժեղացնեն կանխարգելիչ միջոցառումները՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարին, եւ ուժեղացնեն ազգային սանիտարահամաճարակային ծառայությունը:

Ըստ Բաբիշի՝ Չեխիայում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ, որոնք ԱՀԿ առաջարկությունների կարիքը չունեն: Վարչապետը նշել է, որ կորոնավիրուսից մահվան դեպքերի քանակով հանրապետությունը 26-րդ տեղն է զբաղեցնում Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայի 31 երկրների շարքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ