Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Գերմանիայում կորոնավիրուսի դեմ գերմանա-ամերիկյան արտադրության պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ կանցկացվեն

Գերմանիայում կորոնավիրուսի դեմ գերմանա-ամերիկյան արտադրության պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ կանցկացվեն

431
0
A lab technician extracts a portion of a COVID-19 vaccine candidate during testing at the Chula Vaccine Research Center, run by Chulalongkorn University in Bangkok, Thailand, Monday, May 25, 2020. Researchers in Thailand claim to have promising results with the vaccination on mice, and have begun testing on monkeys. (AP Photo/Sakchai Lalit)

Գերմանիայում կորոնավիրուսի դեմ գերմանական BioNTech ընկերության եւ ամերիկյան Pfizer ընկերության կողմից մշակված պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ կանցկացվեն,հաղորդում է DW-ը:

Գերմանիայում փորձարկումները հուլիսին սկսված միջազգային հետազոտությունների մի մասն են: Ծրագրվում է, որ փորձարկումներին կմասնակցեն մինչեւ 30 000 կամավորներ, որոնք կստանան պատվաստանյութ կամ պլացեբո:

Եթե փորձարկումները հաջող ընթանան, երկու ընկերություններն արդեն հոկտեմբերին շուկա պատվաստանյութի թույլատրման մասին հայտ կներկայացնեն: Թույլատրման դեպքում ծրագրվում է մինչեւ տարեվերջ մինչեւ 100 մլն դեղաչափ արտադրել, եւ մինչեւ 2021 թվականի վերջ՝ մինչեւ 1,3 մլրդ դեղաչափ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ