Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս ոսկորերն ավելի ամուր դարձնել

Ինչպե՞ս ոսկորերն ավելի ամուր դարձնել

817
0

Տարիների ընթացքում մարդու ոսկրային հյուսվածքները կորցնում են իրենց կարծրությունն ու դառնում են ավելի փխրուն։ Սա հատկապես տարածված խնդիր է հետդաշտանադադարային տարիքի կանանց շրջանում, քանի որ նրանց մոտ բարձր է օստեոպորոզի՝ ոսկորները թուլացնող հիվանդության զարգացման հավանականությունը։ Նման տհաճ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է կանոնավոր մարզվել ու հարստացնել սննդակարգն օգտակար մրգերով ու բանջարեղենով։ Առհասարակ ոսկորների ամրապնդման հարցում սննդակարգը և դրա միջոցով ստացվող սննդարար նյութրը շատ մեծ նշանակություն ունեն, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ արդյունավետ բնական միջոց ոսկրային հյուսվածքներն ավելի ամուր դարձնելու համար։

Ավելի շատ բանջարեղեն օգտագործել

Բանջարեղենն ունի ցածր կալորիականություն, սակայն հարուստ է մանրաթելերով, վիտամիններով ու հանքանյութերով։ The Journal of Bone and Mineral Research պարբերականում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ վտամին С-ն, որը մեծ քանակությամբ պարունակվում է բանջարեղենի մեջ, օգնում է պաշտպանել ոսկորները վնասվածքներից։

Օրվա ընթացքում ուտել կալցիումով հարուստ մթերք

Կալցիումը շատ կարևոր սննդարար նյութ է, որը հարկավոր է ոսկորների առողջության համար։ Մարդու ոսկորներն ամեն օր քյաքայվում ու աճում են, ուստի առողջ ոսկրային համակարգ ունենալու համար մարդը պետք է բավարար քանակությամբ կալցիում ստանա։ Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս մեկ անգամ կալցիումով հարուստ մթերք օգտագործելու փոխարեն այն ընդնունել օրվա ընթացքում փոքր չափաբաժիններով։ Այս տարրով հարուստ են լոբին, պահածոյացված սարդինաներն ու սաղմոնը, պանիրը, տերևավոր բանջարեղենը, կաթն ու յոգուրտը

Օգտագործել D և K վիտամիններով հարուստ մթերք

K2 վիտամինով հարուստ մթերքը նույնպես շատ կարևոր նշանակություն ունի ոսկորների առողջության պահպանման համար։ Այս տարրը նվազեցնում է կալցիումի կորուստն ու օգնում է հանքանյութին կապվել ոսկորներին։ K2 վիտամինով հարուստ են պանիրը, լոբին ու թթու կաղամբը։ Ոչ պակաս կարևոր է նաև վիտամին D-ն, որն օգնում է օրգանիզմին յուրացնել կալցիումը։ Մասնագետները նախազգուշացնում են, որ այս տարրի ցածր մակարդակի դեպքում ոսկրային հյուսվածքների զանգվածի կորստի հավանականությունը բարձրանում է, ուստի այդ ցուցանիշը հարկավոր է անպայման պահել վերահսկողության տակ։

Օգտագործել ավելի շատ սպիտակուցներ

Ոսկորների ամրապնդման ու առողջության պահպանման համար շատ կարևոր են նաև սպիտակուցները, ուստի հարկավոր է անպայման հարստացնել սննդակարգը մեծ քանակությամբ սպիտակուցային մթերքով։

Օգտագործել մագնեզիումով ու ցինկով հարուստ մթերք

Մագնեզիումով հարուստ ընկույզների գործածութունը նպաստում է ոսկորների առողջացմանն ու ամրացմանը։ Բացի այդ, շատ կարևոր նշանակություն ունի նաև ցինկը, ուստի ամուր ոսկորներ ունենալու համար հարկավոր է հարստացնել սննդակարգը նաև ցինկ պարունակող մթերքով։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ