Գլխավոր էջ Օրվա թեման Ի՞նչ օգտակար հատկություններ ունի ծովի աղը

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի ծովի աղը

2907
0

Ծովի աղն օգտակար մթերք է, որը կարելի է օգտագործել բազմաթիվ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար:

Աղի հիմնական բաղադրիչը նատրիումի քլորիդն է, սակայն բացի այդ միացությունից, ծովի աղը պարունակում է մինչև 5 % այլ աղանյութեր և միկրոէլեմենտներ: Ծովի աղի լավագույն տեսակները ստանում են Իսրայելում, Ֆրանսիայում, Հավայան կղզիներում և Մեծ Բրիտանիայում: Հաճախ ծովի աղը կարող է ունենալ բնական գունավորում, ինչը վկայում է նրա կազմում ջրիմուռների կամ հրաբխային ապարների մնացորդների առկայության մասին:

Պետք է հավելել, որ աղերի պակասը նպաստում է նյութափոխանակության խանգարմանը, նաև հանգեցնում է լուրջ փոփոխությունների, որոնք բժշկական միջամտության կարիք ունեն: Ծովի աղի կանոնավոր օգտագործումը նպաստում է տվյալ խնդիրների լուծմանը, քանի որ այդ մթերքում պարունակվում են հետևյալ միկրոէլեմենտները.

  • Մագնեզիում՝ նյարդային համակարգի նորմալ գործունեության համար անհրաժեշտ տարր: Դրա պակասն արագացնում է օրագնիզմում ծերացման պրոցեսները:
  • Կալիում՝ պահպանում է աղա-ջրային հավասարակշռությունը, նաև անհրաժեշտ է սրտի նորմալ աշխատանքի համար:
  • Յոդ՝ անփոխարինելի տարր, որը պահպանում է օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը: Յոդն անհրաժեշտ է վահանագեղձի գործունեության համար, քանի որ մտնում է նրա հորմոնների՝ տիրոքսինի և տրիյոդտիրոնինի կազմի մեջ:
  • Երկաթ՝ հեմոգլոբինի անբաժանելի մասը, որը մասնակցում է թթվածնի տեղափոխմանը:
  • Պղինձ՝ մասնակցում է արյունաստեղծ գործունեությանը և կանխում անեմիայի զարգացումը:
  • Մանգան՝ ամրացնում է իմունային համակարգը և հենա-շարժական ապարատը, քանի որ ընդգրկված է ոսկրագոյացման գործընթացում:
  • Սելեն՝ ամրացնում է օրգանիզմի իմունային համակրգը և հանդիսանում է օնկոպրոտեկտոր:
  • Կրեմնիում՝ անոթներին հաղորդում է առաձգականություն:
  • Բրոմ՝ նյարդային համակարգի վրա հանգստացնող էֆեկտ ունի:

Հակացուցումներ

Ամեն ինչ լավ է չափի մեջ: Հիշեք, որ ծովի աղը 93-95%-ով բաղկացած է նույն նատրիումի քլորիդից,ինչպես սովորական կերակրի աղը: Ուստի, ծովի աղի չափից շատ օգտագործումը կարող է բացասաբար ազդել ձեր առողջության վրա: Սովորական ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ օրական չափաբաժինը կազմում է 5 գրամ: Ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության դեպքում այն կարելի է ավելացնել մինչև 10-12 գրամ, սակայն նախապես պետք է խորհրդակցել մասնագետի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ